Երևան
12 °C
Երևանի պետական համալսարանում կրթության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները մեծ թափ են առնում։ Մայր բուհը կազմակերպում է նաև միջազգային կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից սովորել ցանկացող երիտասարդներ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, Արևելագիտության ֆակուլտետի PR պատասխանատու, պ.գ.թ. Լիանա Պետրոսյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանը ուսանողներին նաև պարսից լեզուն ուսուցանելու հնարավորություն է տալիս ոլորտի կայացած ֆակուլտետներից մեկում՝ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում:
Նրա խոսքով՝ պարսից լեզվի ուսուցման դասընթացը նախատեսված է աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում սովորող, հատկապես իրանագիտության, պարսկերենի կամ մերձավորարևելյան ուսումնասիրություններով զբաղվող կրթական ծրագրերի ուսանողների համար, որոնք պետք է արտերկրում պարսկերենի ուսուցման մեկամյա կուրս անցնեն:
«Հարևանությունը Իրանի հետ և երկու երկրների միջև առկա պատմական հսկայական կապերն ու մշակութային նմանությունները պարսից լեզուն սովորելու և իրանագիտական ուսումնասիրությունների մեջ խորամուխ լինելու համար պարարտ հող են: Իրանական սփյուռքի և երկլեզու պարսկահայ համայնքի առկայությունը նույնպես ավելացնում է Հայաստանում ուսումնառելու առավելությունները: ԵՊՀ-ում պարսկերենի դասընթացները վարում են ոլորտի լավագույն դասախոսները: Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը բարձրագույն կրթության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի։ Իրանական լեզուների իմացությունը ոչ միայն պարսկերենով է սահմանափակվում, այլ նաև իրանական այլ լեզուներով (փաշթու, թալիշերեն, թաթերեն, ադրբեջաներեն, քրդերեն և այլն)։ Մեր դասախոսներից է նաև բ․գ․թ Նունիկ Դարբինյանը, որը խորը և համմակողմանի գիտելիքներ ունի Իրանի հետ կապված»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա:
Ըստ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոսի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն առաջարկում է պարսից լեզվի 16-շաբաթյա ծրագիր: Ծրագիրն ընդգրկում է իրանական մշակույթի, քաղաքականության և տնտեսական թեմաների լայն շրջանակ, որոնք բոլորն էլ քննարկում և դասավանդում են Իրանագիտության ամբիոնի դասախոսները:
Զրուցակցի խոսքով՝ դասընթացի առաջին խումբը ձևավորվել է 2022 թվականի սեպտեմբերին, մյուսը խումբը կլինի այս տարվա ուսումնական շրջանի սկզբում։ Պետրոսյանը նկատում է՝ Պարսից լեզվի դասընթացներից բացի՝ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու հայոց լեզվի դասընթացներին և զբաղվելու ակադեմիական գործունեությամբ: Նրանք նաև հնարավորություն են ստանում դիտելու իրանական ներկայացումներ և ֆիլմեր, որոնք սովորաբար տեղի են ունենում թատերական և կինոփառատոների ժամանակ։
«Մասնավորապես, 2022թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպել էր դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանող մեկ կիսամյակում ամրապնդեց իրանագիտության ոլորտի և պարսկերենի իր գիտելիքը: Ըստ էության՝ եվրոպական բուհերում սովորող ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու կրթական կառույցների միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, որոնք հաղթելու դեպքում ստանում են կրթաթոշակ: Համագործակցային այս ծրագրի շրջանակում տրված կրթաթոշակը հնարավորություն է տալիս ընտրել համալսարան, որտեղ ուսանողները կմասնակցեն որևէ դասընթացի»,- նշում է նա։
Մայր բուհի դասախոսի խոսքով՝ Երևանի պետական համալսարանն իր նախաձեռնողականության և միջազգային ամուր կապերի շնորհիվ ստացել է հնարավորություն լինելու այն բուհերից մեկը, որտեղ ուսանողները կարող են դիմել և շարունակել ուսումնառությունը։
2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կրթություն է ստացել Էդինբուրգի համալսարանից մեկ, Քեմբրիջի համալսարանից՝ երեք ուսանող: Արևելագիտության ֆակուլտետի PR պատասխանատուն նշում է՝ այդ ուսանողների համար առանձին մշակված ծրագրի շրջանակում դասավանդումը կազմակերպվել է անգլերենով, դասերի մի մասը՝ պարսկերենով: Բացի պարտադիր առարկաներից, ուսանողների համար նախատեսված է եղել նաև հայոց լեզվի դասընթաց, ինչպես նաև իրանագիտությանն առնչվող առանձին դասախոսություններ:
«Այս համագործակցությունը կարևոր է թե՛ գիտական-ակադեմիական, թե՛ միջհամալսարանական փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Այն ԵՊՀ-ի բարձր վարկանիշի, որակյալ կրթության, հմուտ դասախոսների և գիտնականների, միջազգային ամուր կապերի առկայության ցուցիչ է: Այսօրինակ փոխգործակցություններն ընդգծում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կրթական որակն ու ճանաչումը, ինչի շնորհիվ եվրոպական նշանավոր համալսարանների ուսանողները նախընտրել են ուսումնառությունը շարունակել այստեղ»,- ընդգծում է զրուցակիցը։
Ըստ Պետրոսյանի՝ երկկողմ համագործակցությունը կարող է հիմք դառնալ հետագայում ծրագրի շարունակականության և եվրոպական այլ պետություններից ուսանողների ներգրավման շրջանակն ընդլայնելու համար: Արդեն իսկ սկսվել են բանակցություններն Էդինբուրգի համալսարանի հետ, որը ԵՊՀ գործընկերներից է և կատարում է ԵՊՀ կրթական ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողների ցուցակագրում, ապա կազմակերպում նրանց՝ ԵՊՀ-ում ուսումնառության գործընթացը:
«Այսօրինակ ծրագրերը նախատեսված են այն ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն կատարելագործել իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները: Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրում ներառել նաև Օքսֆորդի համալսարանի ուսանողներին»,- մանրամասնում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT