Երևան
12 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների՝ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները։
Հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականում պնդումները, թե Լաչինի ճանապարհին տեղի ունեցած գործողությունները «լարված հումանիտար իրավիճակ» են ստեղծել, հիմք չունեն:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող միջազգային մեխանիզմին, ինչպես նաև հայաստանցիների հետ երկխոսության հարցում Հայաստանի պահանջներին, ապա կցանկանայի նշել, որ, ինչպես հստակորեն ասվել է Մյունխենի բանակցություններում, տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կտրամադրվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենսդրական ակտերին համապատասխան։
Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ պատրաստ է երկխոսություն վարել այն անձանց հետ, ովքեր իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակչությանը, այլ ոչ թե նրանց հետ, ովքեր Ղարաբաղի տարածաշրջան են ժամանել դրսից և իրենց անվանում են հայ բնակչության ներկայացուցիչ։ Համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերի, որոնցում երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին և հրաժարվի իր տարածքային պահանջներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել նաև Լյուքսեմբուրգի հասցեին՝ նշելով, որ «Լյուքսեմբուրգի նախարարի միանգամայն կողմնակալ դիրքորոշումը՝ առանց տարածաշրջանում տիրող իրավիճակի իմացության լիովին հակասում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին»։
Կառույցը նշել է, թե Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը «սադրիչ և կողմնակալ» հայտարարությունները է հնչեցրել, որոնք չեն կարող օգնել տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը երեկ հայտարարել էր, որ «Միջազգային իրավունքի համաձայն՝ դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT