ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով օղիների և կոնյակների արտադրություն (տեսանյութ)

ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն: Նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն  իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողից  մշակվել ու  ձեռնարկվել են համալիր, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է հնարավոր կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամասի ստույգ գտնվելու վայրը, որից հետո տվյալ տարածքը վարչության աշխատակիցները վերցրել են օպերատիվ հսկողության տակ։

Միջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները գնահատելով իրավիճակը՝ մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ  այդ պահին աշխատել է  6 աշխատակից։ Պարզվել է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ծանուցման ենթակա գործունեություն` զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ինչպես նաև հիշյալ գործունեությունը կազմակերպելու համար և իրացման նպատակով ձեռք բերել, պահել և օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նույն օրը, ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու, միաժամանակ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու կամ օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակում քննիչի կայացրած որոշման համաձայն ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննություն: Հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են: Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշի պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։

Միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար: Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Միաժամանակ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ: Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթներն, այդ թվում ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում` հիշեցնելով, որ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1211 դիտում

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ