Արցախի Հանրապետության պետական նախարարը հանդիպել է գործարարների հետ, լսել իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր:

«Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման պայմաններում ստեղծված տնտեսական և նաև շրջափակման հետևանքները հաղթահարելու հետ կապված խնդիրները ուսումնասիրելու վրա: Այդ ընթացքում բազմաթիվ խնդիրներ և մտահոգություններ են առաջացել ինձ մոտ։ Ուզում էի որպես առաջնային շահառուներ և խնդիրների մասին ամենախորը տեղեկացված տնտեսվարող սուբյեկտներ՝ ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որպեսզի ամենակարճ ժամկետում հնարավոր լինի մաքսիմալ օպտիմալ թե՛ արագության, թե՛ աշխատանքների կազմակերպման իմաստով ամենաճիշտ, ամենաօբյեկտիվ մոտեցումները և տարբերակներն ընտրել»,- ասել է նա:

ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը կարևորել է գործարար միջավայրում առկա մեծ ներուժի համախմբումը՝ արժանապատվորեն հաղթահարելու առկա բարդ մարտահրավերները:

Գործարարները ներկայացրել են իրենց դիտարկումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գոհունակություն է հայտնել «Արցախի գործարարների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ և կարևորել բիզնես միջավայրը համախմբող միավորի ստեղծումը։ Այդ միության գոյությունը թույլ կտա առավել ուղիղ շփում ունենալ գործարարների հետ՝ ունենալով ձեռնարկատիրությանը վերաբերող կառավարության ակտերի նախագծերը նաև այդ շրջանակում նախապես քննարկելու հարթակ։

Բանավոր հարցերին պատասխանելուց զատ՝ պետական նախարարը առաջարկել է նաև գրավոր առաջարկներ փոխանցել՝ պարտավորվելով դրանք ամենակարճ ժամկետում քննարկման ընդունել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1076 դիտում

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել