ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը (տեսանյութ)

09/03/2023 schedule16:05

Օրերես ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից  Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։

Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձևանմուշ և չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված և գործող օրենսդրությամբ սահմանված ձևաթղթին։

Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չեն եղել  նախատեսված  նույնականացման համարիգործարանային համապատասխան պիտակավորումը: 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ՝ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ և բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղևորային հայտարարագիր չի լրացվել։

Այսինքն, տվյալ մեքենան վարող քաղաքացին, տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս, խաբեությամբ օգտագործել է մաքսային և այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ 

Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները, խաբեությամբ օգտագործելով, նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո, իրակաանցվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի և դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված  11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ` Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին  ուղարկվել են համապատասխան հարցումներ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1082 դիտում

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ