Երևան
12 °C
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։


Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ ծնողներ: Անասելի ծանր է խոսել մեր հերոսացած եղբայրների և քույրերի մասին: Առավել ծանր է խոսել, երբ դիմում ես Հայրենիքի զոհասեղանին իրենց զավակներին նվիրաբերած ծնողներին: Միաժամանակ, սակայն, ես հուսով եմ, ես գիտե՛մ, որ մեր միասնական պատասխանատվությունը թե՛ Հայրենիքի, թե՛ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակի առաջ մեզ պարտավորեցնում է նայել միայն առաջ, պարտավորեցնում է ցավը հաղթահարելով՝ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Հայաստանը՝ ընդհանրապես, և Երևանը՝ մասնավորապես, դառնան այնպիսին, որ որևէ մեկի մոտ չառաջանա «ինչու՞» հարցը:


Եվ այսօր, ձեր բոլորի ներկայությամբ և նաև ձեզ հետ մենք ոչ միայն ոգեկոչում ենք մեր հերոսներին, այլև պարտավորություն ենք ստանձնում՝ կառուցելու ա՛յն երկիրն ու քաղաքը, որոնց փառքի պատվանդանին դուք ամեն օր ու ամեն վայրկյան կկարողանաք կարդալ ձեր հերոս զավակների ոսկետառ գրված անունները:
Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, վստահ եմ, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է անել միայն ու բացառապես միասնականության, համատեղ աշխատանքի միջոցով և սրտացավությամբ: Ու նաև՝ հիշողությամբ այն գաղափարի, որ այն ամենը, ինչ մենք այսօր ունենք և կունենանք վաղը, Հայրենիքի համար գլուխները խոնարհած ձեր հերոս զավակների շնորհիվ է: Սա՛ է ապագա ունենալու մեր գլխավոր նախապայմանն ու մեր ինքնությունը պահպանելու կարևորագույն բաղադրիչներից մեկը:


Հարգելի՛ ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» պատգամը եղել է, կա ու մնալու է մեր ոչ միայն աշխատանքի, այլև, առհասարակ, կյանքի հիմքում: Մենք շարունակելու ենք գործել, արարել ու ապրել թե՛ ի հիշատակ ձեր հերոս զավակների, թե՛ նրանց այն եղբայրերի ու քույրերի, որոնք հենց հիմա, հենց այս պահին բարդագույն պայմաններում շարունակում են պաշտպանել մեր Հայրենիքի սահմանները՝ իրենց զոհողություններով ապացուցելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն միտքը, թե «հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճամփից չեն հոգնել:
Խոնարհումս ձեզ»:
Բոլոր լուսանկարները՝ հետևյալ հղումով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT