Արտերկրում Պուտինի ձերբակալությունը հավասար կլինի պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավար Մարկո Բուշմանի այն հայտարարությունը, թե Բեռլինը պարտավորվելու է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Գերմանիա մուտք գործելիս։ Ըստ Մեդվեդևի՝ նման արձագանքը հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելու։

«Պարզ է, որ սա մի իրավիճակ է, որը երբեք չի իրականություն դառնա, այո, բայց այնուամենայնիվ, եկեք պատկերացնենք, որ այն իրականացվել է։ Միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, ասենք, Գերմանիայի տարածք և ձերբակալվել։ Ի՞նչ է սա. պատերազմ հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Մեդվեդևը ռուս լրագրողներին և «VKontakte-ի օգտատերերին տված հարցազրույցում»։

Հատվածը հրապարակվել է նրա Տելեգրամ-ալիքում։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոստացել է, որ Գերմանիայում ՌԴ նախագահի ձերբակալության դեպքում ռուսական բոլոր «միջոցները կթռչեն Բունդեսթագ, կանցլերի գրասենյակ և այլն»։

Նա Բուշմանին անվանել է հիմար և կիսախելագար և ասել, որ այնպիսի որոշումները, ինչպիսին է Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրամանը, ստեղծում են «ահռելի բացասական ներուժ»:

Դմիտրի Մեդվեդևը նաև ասել է, որ չի սիրում Արևմուտքի գործող առաջնորդներին։ Միաժամանակ, նրա կարծիքով, «վաղ թե ուշ իրավիճակը կկայունանա, և կապը կվերականգնվի»։ Նա հույս ունի, որ մինչ այդ՝ արևմտյան ներկայիս ղեկավարների մի զգալի մասը «թոշակի կգնա»։

«Եթե խոսքը լիներ, օրինակ, երկու-երեք տարվա հեռանկարի մասին, լավ, հավանաբար, այն, ինչ կոչվում է «վոլենս-նոլեններ» (կամա, թե ակամա), մենք պետք է շփվեինք նրանց հետ։ Բայց նման հեռանկար տեսանելի չէ»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Բուշմանը ավելի վաղ հայտարարել է, որ Գերմանիան պարտավորված կլինի ձերբակալել Պուտինին իր տարածքում՝ Միջազգային քրեական դատարանի որոշման պատճառով։

Մարտի 17-ին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային, քանի որ նրանք, ըստ դատարանի, «ենթադրաբար պատասխանատու են բնակչության (երեխաների) անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»:

Կրեմլը ՄՔԴ որոշումը անվանել է «աննշան՝ իրավունքի տեսակետից»։ ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ, Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավարի հայտարարությանը իրավական գնահատական կտրվի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1263 դիտում

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում․ հասցեներ

Մայրենի լեզու. դաս երրորդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր նշանակում ՆԳ նախարարությունում

Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար

Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր

Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ

Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ

Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը

Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար

ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ

Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ

Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել

Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել

«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը

Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ

Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ

Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը

Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ

Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ

Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան

Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ

Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած

Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ

Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին

Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ

Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին

Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել