Երևան
12 °C
«Վերջին օրերին իրանական տելեգրամյան ալիքների նման ակտիվությամբ լուրերը՝ կապված զինտեխնիկայի տեղաշարժերի, կամ Իրանում զորքը ռազմական բարձր պատրաստության աստիճանի բերելու հետ, կարող են լինել նախազգուշացում՝ Իրանի կարմիր գծերը հիշեցնելու միջոց»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այս լուրերի թիրախն ավելի շատ հայաստանյան լսարանն է, քանի որ ակնհայտ է՝ Իրանում անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր ռազմական էսկալացիայի վտանգով:
«Իհարկե, առաջին հերթին այս ամենը մեզ է վերաբերում, որովհետև խոսքը Հայաստանի կամ Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին է, և այդ շրջանառվող լուրերն էլ հենց դրա մասին են, որ Ադրբեջանը կարող է կամ պատրաստվում է հարձակվել Հայաստանի կամ Արցախի վրա: Պարզ չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ կլինի հարձակումը, բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը նոր էսկալացիայի է պատրաստվում: Այդ մասին մենք կարող ենք գլխի ընկնել նաև ադրբեջանական մամուլի մոնիթորինգից կամ ադրբեջանցի պաշտոնյանների հայտարարություններից»,- ասում է նա:
Վերջինս հիշեցնում է, որ դա են վկայում նաև հայ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները. «Իրանը ևս մտահոգված է հնարավոր էսկալացիայով և փորձում է Ադրբեջանին հիշեցնել այն, որ Իրանի համար անընդունելի է հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն:
Մեկնաբանելով այն, որ ԱՄՆ պետդեպը նախատեսում է 2024թ. 700 հազար դոլարի ռազմակրթական ծրագրեր իրականացնել Ադրբեջանի հետ՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի՝ իրանագետը նկատում է՝ Ադրբեջանը, այո՛, զգում է Արևմուտքի աջակցությունը՝ հանձին ԱՄՆ-ի, այդ թվում՝ նաև ընդդեմ Իրանի քարոզչական դաշտում:
«Պարզ է, թե ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին, որովհետև վերջինս դիտարկվում է որպես հակաիրանական հարթակ բոլոր տեսակի գործողությունների համար: Բնականաբար, նաև Թուրքիան է Ադրբեջանի գլխավոր աջակիցը: Ինչպես նաև Իսրայելի հետ են շատ համակարգված գործում: Բոլորն ունեն շահեր ընդդեմ Իրանի, Ադրբեջանն էլ ունի սեփական շահերն ու օրակարգը, որն առաջ է տանում՝ զուգահեռաբար օգտվելով նրանց աջակցությունից»,- ասում է նա:
Իրանագետի կարծիքով՝ ռազմական էսկալացիան կանխելու՝ մեր առաջին գործոնը բանակի հզորացումն է՝ թե՛ զինտեխնիկայի համալրման տեսանկյունից, թե՛ մարտունակության բարձրացման և թե՛ հնարավոր բոլոր ուղղություններով:
«Հնարավոր ռազմական էսկալացիայի ելքը կախված է նրանից, թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանը Հայաստանից, միջազգային հանրությունից, հարևան, դաշնակից երկրների՝ Հայաստանի շուրջ կոնսոլիդացվելուց: Հայաստանը պետք է աշխատի ոչ միայն ռազմական դաշտում, այլ նաև միջազգային, ձեռք բերի նոր գործընկերներ, ինչը չի ենթադրում հին գործընկերների մերժում»,- ասում է իրանագետը:
Ըստ նրա՝ Իրանի դեպքում համագործակցությունը կարող է լինել, օրինակ, զենքի գնումների տեսքով. «Իրանը ունի ԱԹՍ-ների բավականին լայն տեսականի, ու, կարծում եմ, մենք իրանցիներից կարող ենք գնումներ ունենալ: Իրանցիները բավականին մեծ փորձ ունեն ռազմական արդյունաբերության ոլորտում, ՀՕՊ միջոցների, հրթիռային միջոցների, նույն ԱԹՍ-ների, և լավագույն դեպքում կարելի է դիտարկել նաև Իրանի հետ համատեղ արտադրության գաղափարը: Ցանկացած հնարավորություն, որը Իրանը պատրաստ է մեզ ընձեռել, պետք է օգտվենք դրանից, և ոչ միայն Իրանի, այլև ցանկացած երկրի դեպքում, որից մենք կարող ենք ինչ-որ բան ստանալ»:
Վերջինս չի կարծում, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ին Իրանով փոխարինելու հարցում, ՀՀ-ի ուղղությունն ավելի ակտիվանում է դեպի Արևմուտք:
«Մյուս կողմից, առհասարակ, պետք է սովորենք հույսներս մեզ վրա դնել և առաջին հերթին մեզ ապավինել, ոչ թե անպայման սպասել, որ ինչ-որ երկիր պետք է գա և մեր փոխարեն ապահովի մեր անվտանգությունը: Եթե մենք հույսներս դնելու ենք մյուս երկրների վրա, կապ չունի՝ կլինի Իրա՞նը, թե՞ Ճապոնիան, այդ դեպքում դատապարտված ենք պարտության»,- շեշտում է Ժաննա Վարդանյանը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT