Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին:

«Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի նրանց միջև հարաբերությունները, ինչպես նաև կվերաբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և նրանց համար ապահովվող պաշտպանություններին, սահմանների դելիմիտացիային և այլ հարցերի։

Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում գերագնահատել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ես հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հետո Վաշինգտոն եկան երկու արտգործնախարարները։

Ակնկալում եմ, որ նրանք նորից կգան։ Մենք աշխատել ենք շարադրանքի շուրջ․ այստեղ մենք ոչինչ չենք պարտադրում Հայաստանին, այլ պարզապես արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը։

Դժվար է, կան խնդիրներ։ Միաժամանակ, դուք իրավացիորեն մատնանշում եք իրական խնդիրներ Լաչինի միջանցքում, որպեսզի լինի մարդկանց, մասնավոր քաղաքացիների շարժ, առևտրային փոխադրումներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հասցնելու այն, ինչ անհրաժեշտ է։Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, և հենց այս շաբաթ, որպեսզի վերաբացվի միջանցքը ։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ։

Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես բխում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի շահերից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23034 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան