Երևան
12 °C
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանում փոխարինվող ծառերի աշխատանքների ընթացքից՝ նախ ճապոներենով ողջունելով նրան. «Կոնիչիուա՛, պարոն Բեգոյան»:
Խոսելով կենսունակությունից զրկված ծառերի փոխարինման աշխատանքների մասին՝ Բեգոյանը հայտնեց, որ ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի, այնուհետև համատեղ ընտրվել են բուսա և ծառատեսակները, որոնք տնկվելու են Երևանում՝ փոխարինելով կենսունակությունը կորցրած ծառերին:
Բեգոյանը հավելեց, որ առաջին փուլով ընտրվել է Մոսկովյան փողոցը, որովհետև նախապես որոշված ծրագրով այնտեղ պետք է տնկվեին ճապոնական սակուրաները, որոնք այժմ նախածաղկման փուլում են:
«Պետք է նշեմ, որ սակուրաներն ընդհանուր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված ծառատեսակների մոտ 4-5 տոկոսն են կազմում: Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն»,- ասաց Բագոյանը՝ նշելով, որ սակուրաների տնկման շուրջ շատ անհասկանալի աղմուկ է բարձրացել, և ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ Երևանում սակուրաներ են տնկվելու:
Իրականում, ըստ կազմակերպության ղեկավարի, 150 հատ սակուրա է ձեռք բերվել ընդհանուր փոխարինվող 2500 ծառատեսակից:
Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու և ինչպես սկսվեց ծառերի շուրջ աղմուկը:
«8-10 հոգի կազմակերպված, ուղղորդված, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի կողմից ու նրանց շրջանակը ներառող անձանց ու լրատվամիջոցների սոցիալական էջերով հրապարակեցին ինֆորմացիա, թե հասեք-փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր:
Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, և սա շատ կարևոր է, որ նույն տիկին Վարդանյանը հետո հայտարարեց, թե՝ այո, այդ ծառերը ենթակա էին հատման և փոխարինման: Այնուհետև խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակների հետ: Նախ՝ ինչու ընտրվեցին սակուրաներ հենց այդ հատվածի համար. մայթն այդտեղ 1 մետր է, շատ նեղ է, մենք այդտեղ գիտակցված ընտրել ենք ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկում էին աղմուկ բարձրացրած 7-8 անձը, մի քանի տարի հետո քանդելու էր մայթը և փակելու բնակիչների լույսը»,- պարզաբանեց Բեգոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT