Ինչ պետք է անի Արցախը՝ կանխելու Ադրբեջանի ծրագրած ցեղասպանությունը. քաղաքագետը քայլեր է առաջարկում

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ փորձ է անում հասնել հայաթափման գործընթացի՝ վտարել արցախահայերին կամ կազմակերպել նոր ցեղասպանություն։ Ըստ նրա՝ այս քայլերը ադրբեջանական կողմն անում է որոշակի պայմանավորվածություններով։

«Այդ պայմանավորվածությունները ՌԴ-ի հետ են, Ադրբեջանը չի կարող առանց Ռուսաստանի համաձայնության որևէ բան իրականացնել Արցախում։ Նրա կողմից ցանկացած քայլ ուղղված է Արցախը հայաթափելուն։ Իհարկե, չի կարողանա այնպիսի սպանդ իրականացնել, որը 1915 թվականին իրականցրել են իր մեծ եղբայրները՝ թուրքերը, բայց փորձում է քայլ առ քայլ տարբեր միջոցներով անել դա»,– «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այս պարագայում, ըստ Ստեփանյանի, ցեղասպանությունը կանխելու առաջնային քայլը պետք է լինի Արցախի կողմից։ ԼՂ-ն չպետք է լռի, այլ հասցեական կոչերով առաջ ընթանա։

«Արցախից հնչում են միայն անհասցե կոչեր միջազգային հանրությանը։ Այսօրվա իրավիճակում միջազգային հանրությանը պետք են կոնկրետ փաստեր ներկայացնել․ նախ Արցախը հստակ ձևակերպում է խնդրանք-պահանջ և դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որին պետք է միանա Արցախի ամբողջ քաղաքական դաշտը։ Արցախում պետք է լինի մեծ հանրահավաք, որտեղ այդ ամենը կկազմակերպվի և գրավոր կերպով կհանձնվի ՀՀ իշխանություններին, որն էլ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ Ֆրանսիայի միջնորդությամբ դա կհանձնի ՄԱԿ-ին։ Այդ ուղերձում հստակ պետք է ընդգծվի, որ Արցախը կանգնած է ոչնչացման վտանգի տակ»,- շեշտում է նա:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանին կարող է զսպել միայն Արևմուտքը, նաև այն երկրները, որոնք իրենց համարում են քաղաքակիրթ աշխարհի մի մաս։ Արևմուտքի համար անընդունելի է եղեռն հասկացությունը, այդ պատճառով դրա վտանգի մասին աշխարհին տեղեկացնել է պետք:

«ՀՀ-ն պետք է միանա Արցախի այդ ջանքերին։ Հռոմի ստատուտի ընդունումը, օրինակ, այդ քայլերից մեկն է։ Պետք է աշխատենք, որ Ադրբեջանը ճանաչվի տեռորիստական պետություն, կարևոր են աշխատանքները նաև քաղաքական, իրավական ու դիվանագիտական դաշտում։ Ոչ մի տարածքային զիջում, «Զանգեզուրի միջանցք» չպետք է լինեն, որպեսզի մենք դրա դիմաց ինչ-որ մի բան Արցախում ստանանք»,- նշում է Ստեփանյանի։

Մեծ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքագետը մոտ ապագայում չի կանխատեսում, եթե Ադրբեջանի տարածքից որևէ հարձակում չլինի Իրանի դեմ։ Այդ դեպքում, ըստ նրա, կլինի տարածաշրջանային մեծ պատերազմ։ Սակայն Ստեփանյանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն ևս զգուշացումներ է հնչեցրել Ադրբեջանին և թույլ չի տա գնալ ՀՀ-ի դեմ պատերազմի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23862 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ