Ռուսաստանը հերթական անգամ մեզ «քցեց»․ ինչ պայմանավորվածություններ են եղել. քաղաքագետը՝ Տեղ գյուղում կատարվածի մասին

«Եթե Ադրբեջանն ուզենար մեծ պատերազմ հրահրել, երեկ չէր կանգնի, կշարունակեր այդ գործողությունները: Սա հերթական սադրանքն է՝ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, որը Հայաստանի հանդեպ վարում է 2020 թվականից սկսած»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցած ադրբեջանական կողմի հերթական սադրանքին:

Ըստ քաղաքագետի՝ այս սադրանքի հետևում կա երկու ածանցյալ թիրախ:

«Շատ մեծ է հավանականությունը, որ սա ուղղված էր եվրոպական դիտորդական առաքելության դեմ: Պիտի ցույց տան, որ նրանք նվաստ են և որևէ դերակատարում չունեն, իսկ Ալիևն ամենակարող է: Իմ երկրորդ վարկածով՝ սրանով աշխատում են նաև Ռուսաստանի օգտին, որպեսզի ՀԱՊԿ չարաբաստիկ առաքելությունը հրավիրեն Հայաստան: Եթե եվրոպական դիտորդները չեն կարող իրենց դերակատարումն ունենալ, ուրեմն նոր խթաններ են ստեղծում, որպեսզի ՀԱՊԿ-ի «չդիտորդները» գան Հայաստան»,- ասում է քաղաքագետը:

Ստեփանյանի դիտարկմամբ՝ եվրոպական դիտորդները ոչ մի բան այս պարագայում չէին կարող անել, քանի որ նախ այդ հատվածում տեղակայված չեն եղել. «Մինչև մարտի 28-ը այնտեղ տեղակայված են եղել ռուս զինվորականները, մինչդեռ, ըստ պայմանավորվածության, այնտեղ պետք է մնային մինչև ապրիլի 1-ը: Մարտի 28-ին նրանք լքել են իրենց դիրքերը, որից հետո հաստատվել են ադրբեջանցի զինվորականները: Ռուսաստանը հերթական անգամ մեզ «քցել» է: Մեր ղեկավարությունը պետք է պատրաստ լիներ դրան և չսպասեր ապրիլի 1-ին, որովհետև մենք լավ գիտենք՝ Ադրբեջանն ինչի է ընդունակ»:

Քաղաքագետի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եղել են պայմանավորվածություններ. «Ռուսաստանից նորից հնչեցվում է ՀԱՊԿ առաքելության մասին առաջարկությունը, զսպվածության կոչերը՝ հավասարապես երկու կողմերին, մոդերացիայի ռուսական ուժեղացման փորձերը: Այս ամենը հաշվի առնելով, այո՛, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ այդ պայմանավորվածությունը եղել է»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՌԴ զինված ուժերի միջոցով են հասել լարվածության թուլացմանը՝ Ստեփանյանը նկատում է, որ ռուսական ուժերն այնտեղ չեն եղել, և որ այդ հայտարարությունները բացարձակ սուտ են:

«Չգիտեմ՝ Զախարովան ինչ է ասել, որտեղից է այդ ինֆորմացիան հայթայթել, բայց հարյուր տոկոսով վստահ եմ, որ այդ գոտում ո՛չ ռուսական զինվորականներ կան, ո՛չ որևէ դիտորդներ, ո՛չ էլ Եվրամիության դիտորդներ: Այդտեղ են եղել միայն Տեղ գյուղի աշխարհազորը և մեր բանակի սպաներն ու զինվորականները: Ստում են, հերթական անգամ փորձում են իրենց երեսը փրկել, որը վաղուց սև է, պարզ պատճառով՝ նրանք իրենց որևէ պարտականություն չեն իրականացնում»,- ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ռուսական ծրագիրը մեկն է՝ Լավրովի պլանը, որի առաջին փուլը Ռուսաստանն իրականացրել է 44-օրյա պատերազմը սանձահարելով՝ սանկցիա տալով Ալիևին և կիսելով Արցախը իր, Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

«Հիմա երկրորդ փուլն են իրականացնում, որն է՝ Հայաստանի տարածքով բացել էքստերիտորիալ միջանցք, որով Ադրբեջանը և Թուրքիան կունենան ուղիղ շփում՝ ռուսական ներքին ուժերի վերահսկողության ներքո, իսկ եթե ձեռքի հետ էլ մի քանի գյուղ են ուզում տալ, դա արդեն Ադրբեջանի ենթանպատակներն են. փորձում է այդ ամենից օգտվել և հնարավորինս շատ «պոկել» Հայաստանից, որից հետո ստորագրել խաղաղության պայմանագիրն այն պայմաններով, ինչպես դա պատկերացնում են Բաքվում: Այսինքն՝ գիծ են քաշում և գրում՝ կապիտուլյացիա: Այսքանը»,- մանրամասնում է Դավիթ Ստեփանյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ այս ամենը բացառելու համար մենք պետք է ՀԱՊԿ-ում հարց բարձրացնենք. «Պետք չէ դուրս գալ, ես նորից եմ կրկնում և իմ դիրքորոշումը չեմ փոխել, բայց պետք է հարց բարձրացնել, որ Հայաստանը, այո՛, պատրաստվում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, այն պարզ պատճառով, որ ադրբեջանական տեռորիստական գործողությունները ՀՀ սահմաններին, բնակիչների և զինվորականների հանդեպ չեն դադարում, ՀԱՊԿ-ը չի կատարում իր սեփական պարտավորվածությունները, իսկ անդամակցությունը մեռյալ կառույցում ՀՀ-ի համար որևէ հիմքեր և նախապատվություններ ունենալ չի կարող: Ես վստահեցնում եմ, որ դրանից հետո ադրբեջանական սադրանքները միանգամից կդադարեն»:

Այս ամենի ֆոնին անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ քաղաքագետը նկատում է, որ վերջիններս, ինչպես ցանկացած ընդդիմություն աշխարհում, փորձում են օգտագործել պահը և իրենց «ձեռքերը տաքացնել», սակայն նրանք դա անում են պետության դեմ աշխատելով:

«Երեկ մեր հայտնի ընդդիմադիր ադրբեջանագետներից մեկը գրել և հրապարակել էր «Եռաբլուր»-ում նոր փորված շիրիմների մասին, որը ալիևյան պրոպագանդան՝ «Հաքինազ»-ը, տարածել էր ամբողջ աշխարհով: Դա աշխատանք է ի վնաս պետության, և մեր ընդդիմությունն աշխատում է այդ տրամաբանությամբ: «5-րդ շարասյան» դերակատարում են նրանք կատարում և «5-րդ շարասյան» պիտակն ամեն օր իրենց աշխատանքով և գործողություններով կպցնում սեփական ճակատին»,- նշում է Ստեփանյանը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5232 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս