«Ադրբեջանն ամենայն հավանականությամբ նախապատրաստվում է մեծ էսկալացիայի»․ Գրիգորյան. ՍիվիլՆեթ

«Ադրբեջանն ամենայն հավանականությամբ նախապատրաստվում է մեծ էսկալացիայի: Այդ մասին վերջին շրջանում շատերն են խոսում»:

Այս մասին ՍիվիլՆեթի եթերում խոսելով ապրիլի 11-ին Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտերի, քաղաքական պատասխանատվության, Եվրամիության դիտորդների աշխատանքի արդյունավետության, սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման հնարավորության և Ռուսաստանի առաջարկի մասին՝ ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Տեղ գյուղի դեպքերն ամենայն հավանականությամբ այդ համատեքստում էին: 

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել: Հնարավոր էսկալացիայի մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մասն է կազմում»,- ասել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե եվրոպացիներն իրենց ներկայությամբ ապակայունացնում են իրավիճակը, Արմեն Գրիգորյանը նկատել է, որ ռուսական ներկայությունը մեր սահմաններին 1990-ականներից է, և ապակայունացման բազմաթիվ դեպքեր եղել են։

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր նպատակն է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում կկայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Բայց Ստեփանակերտն ինքը պետք է ձեւակերպի, թե ինչ է համարում անվտանգության երաշխիք»,- նշել է նա։

Գրիգորյանը նաև ասել է️, որ իրենք երբեք չեն քննարկել «ղարաբաղցիների վերաինտեգրման» հարցը Ադրբեջանի հետ, ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության անհրաժեշտություն կա, քանի որ, չնայած ռուսական ներկայությանը, անվտանգության շատ հարցեր չեն լուծվում։ 

ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Տեղ գյուղի դեպքերի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերն իրականում ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Ես կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2966 դիտում

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք