Կկազմակերպվի «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով

14/04/2023 schedule22:20

Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից փախստականների համաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, կազմակերպում են «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:

 

Համաժողովի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատա-իրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցերը: 

Համաժողովում քննարկվելու և հասցեագրվելու են նաև Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները:

Հասարակական կազմակերպությունները, մտահոգված լինելով փախստականության տարբեր շերտերի բազմաբնույթ հարցերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում հայտնված փախստականներին և Արցախում ապրող բնակչությանն սպառնացող գոյաբանական վտանգներով, նպատակ են դրել համաժողովի միջոցով նպաստել խնդիրների բաց, հրապարակային քննարկմանը և մեկ ընդհանուր հարթակում տարբեր վայրերում բնակվող փախստականների հանդիպմանը, երկխոսությանը և համաձայնեցված առաջարկներ անելուն:

Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից բոլոր փախստականներին հրավիրում ենք մասնակցել համաժողովին։

Անհրաժեշտության դեպքում ցանկացողները կարող են նաև մինչև ապրիլի 25-ը ներառյալ նախապես գրել [email protected] էլ.հասցեին, կամ զանգել կազմկոմիտեի անդամների՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներին, որպեսզի կազմկոմիտեն կարողանա կազմակերպել նրանց մասնակցությունը (օգնել տրանսպորտով)»:

Կազմկոմիտեն ներկայացնում են հետևյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան, 093 43 87 56

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյան, 091 41 95 93

«Ա.Դ. Սախարովի անվան «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն Մերի Խաչատրյան, 093 98 55 49

«Դիզակ ԱՐՏ» Մշակութային ՀԿ նախագահ Լիաննա Պետրոսյան, 098 89 93 33

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1279 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ