Երևան
12 °C
Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։
Նժենք, որ նա բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում այս մասին խոսել է Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով:
«Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն օգտագործելով ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն։ Նրանք նախապես ծանուցել են իրենց հարձակման մասին և խնդրել են, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- նշել է բարոնուհին։
Քերոլայն Քոքսը նաեւ հիշեցրել է Մարաղայի ջարդերի մասին. «Ես այնտեղ բազմիցս եղել եմ։ Ես առաջին անգամ այնտեղ գնացի, երբ տները դեռ վառվում էին: Դիակների ածխացած մնացորդներն ու գլխատված հայերի մարմինները դեռ գետնին էին»,- հիշողություններով կիսվել է Քոքը՝ հարց հնչեցնելով՝ համաձա՞յն է արդյոք նախարարը, որ պատմությունը վերաշարադրելը լուրջ հետևանքներ կունենա այս երկրներում հետագա զարգացումների վրա:
«Մենք բոլորս գիտակցում ենք պատմության կարևորությունը: Այս հակամարտությունում այժմ կարևորն ապագային նայելն է: Երկու երկրների և տարածաշրջանի համար կարևոր է, որ երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք աջակցում ենք բանակցություններին և հետագա քննարկումներին։ Իմ գործընկերը՝ Եվրոպայի հարցերով նախարարը, շատ է զբաղվել այս հարցով: Նա այցելել է Բաքու և հույս ունի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մեկնել Երևան։ Հայաստանի արտգործնախարարին հանդիպել եմ դեկտեմբերին ՄԱԿ-ում։ Վստահեցնում եմ, որ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի տեսանկյուններից էլ լուծումներ, ի վերջո, կարելի է գտնել միայն ուղղակի բանակցությունների միջոցով, բայց այս գործընթացը կազմակերպողի դեր կարող են ունենալ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ն։
Շեշտում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ուժային լուծում չունի։ Կոչ ենք անում կողմերին մասնակցել միջազգային գործընթացներին։ Մենք աջակցում ենք միջազգային գործընթացին, որը տեղի է ունենում այս երկրների միջև, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք կազմակերպում են այդ գործընթացները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- հայտարարել է փոխնախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT