Ադրբեջանն այսօր կորցրել է իր առաջին հեռահար դիտորդական՝ «Azersky» արբանյակը

20/04/2023 schedule19:44

Ադրբեջանական Երկրի դիտման առաջին՝ «Azersky» արբանյակն իր առաքելությունն ավարտել է գնահատված ժամկետից մեկ տարի շուտ՝ շահագործման իններորդ տարում: Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Azersky» արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարել է այսօր՝ ապրիլի 20-ին:

«Azerkosmos» արբանյակային օպերատորը և տիեզերանավի արտադրողը փորձել են վերականգնել կապը նրա հետ, սակայն դա չի հաջողվել։

Նախարարությունում նշել են, որ արբանյակը ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարը ստանալու աշխատանքները։

«Արբանյակի կոմերցիոն գործունեության մեկնարկից ի վեր վաստակվել է 105 մլն մանաթ (ավելի քան 60 մլն դոլար): Բացի այդ, 150 միլիոն մանաթի (ավելի քան 88 միլիոն դոլար) արժողությամբ արբանյակային պատկերներ փոխանցվել են տարբեր պետական մարմիններին ու հիմնարկներին։ Այսպիսով, արբանյակի տնտեսական էֆեկտը 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան ներդրումները»,- նշում են Բաքվի ԶԼՄ-ները:

Ներկայումս արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարի հնարավոր պատճառ է համարվում դրա բախումը փոքր չափի տիեզերական աղբի կամ երկնաքարի հետ։ Բախման հետեւանքով տիեզերանավի էլեկտրամատակարարումը կարող էր խափանվել։

«Azersky»-ն Ադրբեջանին պատկանող երեք արբանյակներից մեկն էր։ Բացի դրանից, ունի կապի ևս երկու արբանյակ՝ «Azerspace-1» և «Azerspace-2»:

«Azersky»-ն Ադրբեջանում Երկրի մակերեսի հեռահար դիտարկման առաջին բարձր լուծաչափ արբանյակն էր: Այն ուղեծիր էր արձակվել 2014 թվականի հունիսին՝ տիեզերական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում։

«Azersky»-ն արտադրվել և Ադրբեջան էր տեղափոխվել ֆրանսիական «Airbus Defense and Space«Azersky»-ն ընկերության կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17889 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան