Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱՄՆ դեսպան

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին, անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը»:

Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը:

Վերջինս վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացը: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին պատրաստ ենք աջակցել»,- ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած քայլերը չեն կարող բնորոշվել որպես ցեղասպանություն, և ինքը դրանց ցեղասպանության որակավորում տալու իրավասություն չունի:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում խաղաղության գործընթացին՝ Քրիստինա Քվիենն ասաց. «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:

Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան: Իսկ թե ԱՄՆ-ն ի՞նչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։

Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28670 դիտում

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին

Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային

Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք

Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ

Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից

Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց

Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ

Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին

Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ

Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ

Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից

Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ

Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը

Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ

Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ

Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ

Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան

Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի