Երևան
12 °C
Այսօր ԱՀ պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը և Խորհրդի անդամները հանդիպել են Հիմնադրամի աշխատակազմի և հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարությունը:
Պետնախարարը ներկայացրել է վերջին մեկ ամսում կատարված ամփոփումների ու վերլուծությունների արդյունքները:
«Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն, որը պետք է կատարվի, այդ գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Ներդրումային հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է առաջիկա օրերին սկսել հին և ժամկետանց պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը, տալ ողջամիտ ժամկետ պարտավորությունը կատարելու համար, իսկ հակառակ պարագայում՝ նախապատրաստել հայցեր դատարան դիմելու և գումարի բռնագանձումն ապահովելու համար:
«Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, ապա անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում կձգտեք քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների շրջանակում հասնել վեճի կարգավորմանը»,- ասել է պետական նախարարը:
Պետական նախարարն ընդգծել է նաև, որ այդ գործընթացը ունենալու է հակադրվողների մի մեծ բանակ, դրա մասնակիցները արժանանալու են քննադատությունների, հնչելու են վիրավորական արտահայտություններ, առանձին քաղաքական կատարածուներ ստանալու են իրենց պատվերները և հարձակում գործելու հրամանները:
Բայց պետք է առավելագույնս ազատ լինել նման բնույթի ազդեցություններից, բացարձակապես ուշադրություն չդարձնել դրանց և գործել այն գիտակցումով, որ հենց մեզ է վստահված Արցախի Հանրապետության պատմության ամենադժվար ժամանակներում ամենապատասխանատու և ծանր աշխատանքներից մեկը իրականացնելու առաքելությունը:
Պետական նախարարը անդրադարձել է նաև Հիմնադրամին պատկանող կազմակերպություններին ու դրանցում տեղի ունեցող գործընթացներին:
Հիմնադրամին պատկանող կազմակերպություններ կան, որոնք տևական ժամանակ գործունեություն չեն իրականացրել ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, մինչդեռ դրանց հոգաբարձուների խորհուրդների անդամները ստանում են միլիոնների հասնող վարձատրություն, և դա այն դեպքում, երբ այդ միջոցները ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում են պետության կողմից: Սա անընդունելի երևույթ է, պետական միջոցները պետք է օգտագործվեն խնայողաբար, ոչ թե ի շահ ինչ-որ մարդկանց»:
Հանդիպման արդյունքում որոշվեց առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնել՝ Հիմնադրամի գործունեության հետ կապված այլ խնդիրներ քննարկելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT