Հետախուզական հանրույթը և պետության կայացումը Իսրայելում. Հայաստանի հեռանկարները

27/04/2023 schedule21:30

Մեր իրականության մեջ անվտանգային համակարգերի և պետության վերաբերյալ դիսկուրսներում հաճախ են զուգահեռներ տարվում Իսրայելի հետ՝ մատնացույց անելով այդ երկրի հետախուզական հանրույթի ու մասնավորապես արտաքին (քաղաքական) հետախուզության՝ ՄՈՍՍԱԴ-ի հաջողությունները:

Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել իսրայելական հետախուզական հանրույթը, և ի՞նչ ազդեցություն է այն ունեցել Իսրայել պետության կայացման գործում:

Հաճախ, երբ խոսվում է Իսրայելի հետախուզական հնարավորությունների ու հաջողությունների մասին, գրեթե բոլորը մատնանշում են ՄՈՍՍԱԴ-ը, մինչդեռ, այն բաղկացած է տարբեր ուղղություններ սպասարկող հետախուզական կառույցներից/հանրույթից, որոնք իրենց հնարավորություններով, կարողություններով և պատասխանատվության ոլորտի կարևորությամբ չեն զիջում ՄՈՍՍԱԴ-ին: Ավելին, Իսրայելի հետախուզական ծառայությունների պատմության մեջ եղել է կառույց (ԼԱԿԱՄ-ը՝ զբաղվել է գիտական-տեխնոլոգիական հետախուզությամբ), որն իր գործունեության մասշտաբայնությամբ ու ներուժով ոչ միայն մրցել, այլև շատ պարագաներում գերազանցել է ՄՈՍՍԱԴ-ին: Ավելին, այդ կառույցի գոյության մասին երկար տարիներ տեղյակ չի եղել նույնիսկ ՄՈՍՍԱԴ-ը:

Իրականում, այս բազմաշերտ ու երբեմն միմյանց հետ մրցակցող հետախուզական կառույցների ամբողջությունը հանդիսացող հետախուզական/անվտանգային հանրույթի սկզբնավորումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան Իսրայել պետության հռչակումը: Մինչև   Իսրայելի անկախության հռչակումը՝ 1948 թվականը, Պաղեստինի տարածքում արդեն իսկ գործում էր ինստիտուցիոնալ կառույց, որը գաղտնի գործունեություն էր ծավալում՝ ապահովելով հրեաների ներգաղթը (Ալիյա) և նրանց անվտանգությունը Պաղեստինի տարածքում: Խոսքը Հագանայի (եբր. պաշտպանություն) մասին է:

Հագանան ստեղծվել է Պաղեստինում 1918 թվականին Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կողմից, գործել է որպես ընդհատակյա ռազմականացված կազմակերպություն, ինչպես արդեն նշվեց, նպատակ ունենալով պաշտպանել հրեաներին, ապահովել նրանց անվտանգությունը Պաղեստինի տարածքում և կազմակերպել նրանց մասսայական ներգաղթը (մինչև 1950-ական թվականները հրեաների ներգաղթը Պաղեստին, ապա նաև Իսրայել իրականացվել է ոչ լեգալ, քանզի այլ երկրներում կային սահմանափակումներ հրեաների՝ Իսրայել արտագաղթելու հետ կապված՝ պայմանավորված արաբական աշխարհի հետ այդ երկրների հարաբերություններով):

1934 թվին Հագանան ստեղծում է պրոֆեսիոնալ հետախուզական կառույց՝ ՇԱԻ-ն՝ (Հրեական գործակալության հետախուզական կառույց), որը զբաղվում էր ընդհանուր հետախուզությամբ և տեղեկատվության հավաքագրմամբ: ՇԱԻ-ն, ըստ Բեն-Գուրիոնի, ստեղծվում է Պաղեստինում հրեական համայնքի երկարաժամկետ շահերի ապահովման համար: Հագանան իր կազմում ուներ նաև հարվածային և դիվերսիոն ստորաբաժանումներ:

Իսրայելի անկախության հռչակումից 6 շաբաթ անց՝ 1948 թվականի հունիսի 30-ին, Թել-Ավիվում գտնվող ՇԱԻ-ի կենտրոնական գրասենյակում Իսրայելի անվտանգային-հետախուզական կառույցների 6 ղեկավարներ՝ ի կատարումն վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի հանձնարարականի, կայացնում են պատմական որոշում, որն անկյունաքարային է դառնում ինչպես իսրայելական հետախուզական կառույցների, այնպես էլ՝ Իսրայել պետության կայացման համար: Ըստ այդ որոշման, Հագանան ներառվում է Իսրայելի զինված ուժերի կազմում, ավելի ճիշտ՝ հագանայի հիման վրա ձևավորվում է իսրայելական բանակը: Լուծարվում է նաև ՇԱԻ-ն: Ըստ Բեն-Գուրիոնի տեսլականի, հաշվի առնելով Իսրայելի այդ ժամանակաշրջանի մարտահրավերները, հետախուզական կառույցները պետք է վերակազմակերպվեն և զարգանան այնպես, որ դառնան Իսրայելի անվտանգության և պաշտպանության կարևորագույն մասը: Ընդ որում, ըստ նրա, հետախուզությունը պետք է լինի ոչ թե պարզապես լավ, այլ՝ գերազանց:

Հունիսի 30-ի խորհրդակցությունը և որոշումն ուղղված էր այդ նպատակի իրագործմանը, համաձայն որի ՇԱԻ-ի հիմքի վրա ստեղծվում է  Իսրայելի 4 ինքնուրույն հատուկ ծառայությունները՝

  1. Ռազմական հետախուզությունը՝ ԱՄԱՆ-ը (մինչ այդ անվանվում էր Շերուտ Մոդինի),
  2. Ներքին անվտանգության ծառայությունը՝ ՇԻՆ-ԲԵՏ, հակահետախուզությունը (Ընդհանուր հետախուզությունը),
  3. Արտաքին հետախուզությունը, որը ՄՈՍՍԱԴԻ «նախատիպն» էր, և գործում էր ԱԳՆ-ի քաղաքական դեպարտամենտում՝ որպես հետազոտական բաժին: Այս կառուցվածքը երկար չգոյատևեց և վերակազմակերպման արդյունքում, արդեն 1951 թվականի ապրիլի 1-ին, փաստացի, ստեղծվեց Իսրայելի ու աշխարհում հայտնի հետախուզական կառույցը՝ ՄՈՍՍԱԴ-ը: Այն դրվում է Իսրայելի վարչապետի ուղիղ ենթակայության ներքո:
  4. Հաջորդ կարևոր կառույցն Ալիյա-Բետն էր, որի հիմնական գործունեությունն ուղված էր հրեաների գաղտնի ներգաղթի ապահովմանը Իսրայել: Այն իր մեջ ներառեց իսրայելական բոլոր այն կառույցները, որոնք նախկինում զբաղվում էին այդ գործունեությամբ:

 

Ձևավորվում է նաև հետախուզական կառույցների կոորդինացիոն մարմինը՝ ՎԱՐՇԱ-ն, որը ղեկավարում է Բեն-Գուրիոնի մերձավոր ընկերը, նրա անվտանգային և արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը, և, փաստացի, Իսրայելի հետախուզության «կնքահայրը»՝ Ռուվեն Շիլոյը:

Իսրայելական հատուկ ծառայությունների այս 4 ուղղությունների հիմնադրմամբ, ըստ էության, հիմք է դրվում Իսրայելի հետախուզական հանրույթի ձևավորմանը, որի անդամներն իրենց անգնահատելի ներդրումն են ունենում Իսրայել պետության կայացման և զարգացման գործում: Ըստ էության, Հագանայի կառույցների հիման վրա ձևավորվեցին Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), ռազմածովային ուժերը, օդուժը, քաղավիացիան, հետախուզական հանրույթը, և, փաստացի, Իսրայելի ամբողջ պետական կառույցները: Այդ կառույցների և դրանցում ծառայող նվիրյալների նպատակը մեկն է էր՝ վերականգնել պետականությունը, ստեղծել ազատ, անկախ և զարգացող Իսրայել պետություն, որը կլինի ամենաապահով վայրը յուրաքանչյուր հրեայի համար: Հագանան, ըստ էության, դառնում է այն ինստիտուցիոնալ հենքը, որի վրա կառուցվում է հենց այդ Իսրայելը:

Մեզ համար, իրականում, այստեղ է գլխավոր հարցը և դրա պատասխանը.  ինստիտուցիոնալ ի՞նչ հենքի վրա է ձևավորվել և կառուցվել Հայաստանի Հանրապետությունը: Որո՞նք են եղել այն անվտանգային/հետախուզական կառույցները, որ պետք է դառնային Հայաստան պետության և նրա կառույցների հենքը, ովքե՞ր են եղել այդ կառույցների աշխատակիցները և արդյո՞ք նրանց նպատակը, ինչպես Իսրայելի հետախուզական հանրույթի պարագայում, Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անկախության ամրապնդումն էր, արդյո՞ք նրանք Հայաստանի ինքնիշխանության և ազատության գաղափարակիրներն էին, սպասարկել են օտարածին շահեր: Ինչո՞ւ է  երեսնամյա Հայաստանը հետխորհրդային այն բացառիկ երկիրը, որը չի ստեղծել սեփական արտաքին հետախուզությունը և ձևավորել հետախուզական հանրույթ, որտե՞ղ են պատրաստվել և ի՞նչ ազդեցություններ են կրել Հայաստանի անվտանգային/հետախուզական ոլորտի, այդ թվում ԶՈՒ և ռազմական հետախուզության աշխատակիցները:

Իսրայելական հատուկ ծառայություններից յուրաքանչյուրն իր հսկայական ներդրումն է ունեցել այսօրվա Իսրայելի գոյության և կայացման համար, դրանք անհավանական թվացող, բայց իրական պատմություններ են՝ սկսած հրեաների ներգաղթից, վերջացրած Իսրայելի միջուկային ծրագրով և այդ երկրի տեխնոլոգիական թռիչքով: Նրանք ունեցել են նաև անհավանական ձախողումներ և, օրինակ,  միջուկային ծրագրի ոլորտում այդ ձախողումներից մեկի պատճառով էր, որ լուծարվեց ամենահզոր հետախուզական կառույցը՝ ԼԱԿԱՄ-ը, կամ 1973 թվականի «Դատաստանի օրվա» պատերազմում և դրանից առաջ հետախուզության ձախողումը (որը վերլուծության այլ թեմա է և շատ ընդհանրություններ ունի մեր իրականության հետ՝ 4-օրյա և 44-օրյա պատերազմների համատեքստում): Սակայն Իսրայելական անվտանգային/հետախուզական հանույթի ներկայացուցիչները չձախողեցին մեկ կարևոր բանում, պետականությունը վերականգնելու, ազատ անկախ և զարգացող Իսրայել ունենալու ձգտման և հավատի մեջ: Դեռևս Իսրայելի անկախության հռչակումից 30 տարի առաջ ստեղծված գաղտնի կառույցը՝ Հագանան, այդ նպատակի ինստիտուցիոնալ նախատիպն ու գործնական մարմնացումն էր, կառույց, որի յուրաքանչյուր անդամ ծառայում էր 2000-ամյա մեկ գաղափարի՝ «Իսրայել» անվամբ:

Հետևաբար, ու՞մ և ի՞նչ գաղափարի ենք ծառայում մենք, արդյո՞ք այդ գաղափարի առանցքը Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունն է:

Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնց պատասխանը տալով միայն կարող ենք ստեղծել գալիք նոր Հայաստանը և հաջողել նոր ստեղծվելիք Արտաքին հետախուզության, հետախուզական հանրույթի կայացման գործում, ինչը, բժշկական տերմինաբանությամբ ասած, պետք է տեղի ունենա գերստերիլ պայմաններում, այլապես, ի սկզբանե, յուրաքանչյուր «բակտերիալ» ներթափանցում վերջնականապես հօդս է ցնդեցնելու ոչ միայն հզոր հետախուզական կառույց, այլև, ըստ էության, պետականության ունենալու հեռանկարը:

Էդգար Առաքելյան

քաղաքագետ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6582 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ