Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ, որով սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր։
«Համաձայն նոր փոփոխության՝ ատեստավորման արդյունքներով հավելավճար չի ստանա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների ու ծառայողական գիտելիքների ստուգումից ստացել է մեկ անբավարար գնահատական»,- ասաց նա։
Ատեստավորման դեպքում ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ ենթակա է շարունակելու հավելավճարի տրամադրումը, եթե այդ պատրաստություններից զինծառայողը ստացել է բավարար, լավ կամ գերազանց գնահատական։ Ընդ որում՝ զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստություններից առնվազն 21 հարցին սխալ պատասխանելու դեպքում ստանում է անբավարար, 30-34 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-44 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, կամ 45-ից և ավելի ճիշտ պատասխանի դեպքում՝ գերազանց:
«Գնահատվում է գերազանց, եթե մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստությունների թեստավորումից ստացել է միայն գերազանց գիտելիքներ, գնահատվում է լավ, եթե ֆիզիկական, կամ շարային ու մասնագիտական գիտելիքներից թեկուզ մեկից ստացել է լավ գնահատական, իսկ մնացածից՝ գերազանց։ Բավարար, եթե այդ թեստավորումներից ստացել է բավարար մի հարցի դեպքում, իսկ մնացածից բավարար կամ լավ գնահատական»,- մանրամասնեց նախարարը։
Գերազանցի դեպքում զինծառայողի հավելավճարը կազմում է 470 հազար դրամ, լավի դեպքում՝ 420 հազար դրամ, բավարարի դեպքում՝ 230 հազար դրամ։ Մյուս կազմերի դեպքում՝ գերազանց՝ 395 հազար դրամ, լավ՝ 345 հազար դրամ, բավարար՝ 205 հազար դրամ։
Նախարարը ներկայացրեց նաև, թե ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրացումը առանց հարկերի որքան է կազմելու․ «Շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա 321 հազար 910 դրամ, այդքանը բացարձակ մաքուր աշխատավարձ է։ Այս պահին դրանից կրկնակի էականորեն պակաս է ստանում, լավի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է։ Օրինակ՝ գնդապետը բավարար գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»:
Վարչապետն էլ իր խոսքում նշեց՝ պետք է արձանագրել, որ այս որոշումները բանակում որոշակի աշխուժությունն է մտցրել, ինչը նշանակում է, որ մարտական պատրաստության ավելի ինտեսիվ գործընթաց է տեղի ունենում։ Սրանով կմեծանա նաև պայմանագրային զինծառայության հանդեպ հետաքրքրությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT