Արտաշատում տասնյակից ավելի երեխաների սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

19/05/2023 schedule15:25

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել:

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած՝ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է փոքրահասակների համար նախատեսված հումքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության կապակցությամբ, անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:

Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 18-ին՝ ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
637 դիտում

Իրանը Թել Ավիվի վրա հարձակման ժամանակ օգտագործել է հիպերձայնային հրթիռներ

Վերիշեն-Խոզնավար՝ ավելի քան 30 տարվա անմխիթար ճանապարհը հիմնանորոգվում է. լուսանկարներ

Իսրայելի բանակի փոխանցմամբ՝ Իրանի օբյեկտներին հարվածներն ավարտվել են. Թեհրանը պատասխանել է հայտարարությանը

24 տոննա ցեմենտով բեռնված բեռնատարը բախվել է ժայռին և բռնկվել

Աշտարակի խճուղում լրագրողի հետ միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից

Ամիօ լիզինգ․ խելացի ընտրություն, վստահելի գործընկեր

Եթե այդպես շարունակվի, այլևս չենք կարողանա համագործակցել․ Ավինյանը՝ «ՄԱՆ» ավտոբուսների անսարքության մասին

Թել Ավիվը՝ Իրանի գիշերային հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ, տեսանյութ

Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ. ՆԳՆ

Կանադայում մեկնարկել է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին, Թել Ավիվին

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել

Պապիկյանի հրամանով՝ փոխգնդապետ Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի պետ

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը