Մեղրին բոնուսո՞վ էիք տալիս, թե՞ ատկատով. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

25/05/2023 schedule13:00

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները ընդդիմությունը ներկայացնում է որպես իշխանազավթում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ իր ելույթի ընթացքում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Նշում են, որ դա տեղի է ունեցել «արտաքին «դաբորներով»»։ Ընտրությունների ժամանակ ձեր ձայնը, որ տվել եք մեզ, ուրեմն տվել եք «դաբորյով», չգիտեմ՝ ձեզնից կոնկրետ ո՞ւմ են զանգահարել պարոն Բիլնքենը կամ Լավրովը և տվել էդ «դաբրոն»։

Մի այլ հետաքրքիր դեպք էլ կա. իրենց կուսակցության փոխնախագահը՝ Աշոտյանը, (-խմբ. «Հանրապետական») նշում էր, որ ժամանակին ՀՀ 50 հազար տոննա զենք էր մտել։

Սիրելիներ, դուք հետևում եք ռուս-ուկրաինական պատերազմին և տեսնում եք հրապարակումներ, որ Ուկրաինան որևէ երկրից զենք է ստացել, ասում են՝ 20 հատ ՀՕՊ, 30 հատ տանկ, բայց ոչ թե տոննա, որովհետև տոննայով հաշվում են ջարդոնը, ոչ թե զենքը։ Չնայած ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել։ Ես պատիվ ունեցել եմ ՀՀ զինված ուժերում ծառայելու, և երբ պարոն Սերժ Սարգսյանը նշեց՝ ՀՀ-ն կռվում էր 80-ականների զենքերով, նա ստեց, որովհետև ես մեկ հատ զենք ու տրանսպորտային միջոց չեմ տեսել, որը եղել է արտադրված 80 թվականից հետո»:

Այնուհետև Ալեքսանյանն անդրադարձավ Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված հարցին:

«Պարբերաբար խոսվում է այդ հարցից հրաժարվելու մասին և դրանից հետո խոսվում Գերագույն խորհրդի որոշման մասին։ Այստեղ տրամաբանությունն այդ խոսույթում տեղ չունի, բայց երբ ասում ես՝ շատ լավ, կար որոշումը Գերագույն խորհրդի, բայց դրանից հետո Արցախն անում է անկախության քվե: Ումի՞ց: Եթե ՀՀ-ի հետ միավորվել էր, ուրեմն մեզնից անկախացավ: 1997 թվականին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, 1998 թվականին առաջակվում է փուլային լուծում, տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը մնում է ապագային։ Սա պատրվակ են օգտագործում, և ՀՀ-ում տեղի է ունենում հեղաշրջում․ Սարգսյանն ու Քոչարյանը ասում են՝ մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք անկախության դիմաց, բայց գալիս են, ու 1999 թվականին սկսում է Քոչարյանը բանակցել ընդհանուր պետության շուրջ, որով Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն։ Թքած են ունենում հանրաքվեի ու խորհրդի որոշման վրա»,- նկատեց կառավարող ուժի անդամը:

Վերջինս մանրամասնեց, թե որ թվականին Արցախի հարցի վերաբերյալ ինչ է բանակցվել:

«2001 թվականին Քիվեստում էլ բանակցում են՝ եկեք Արցախը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք, ինչի համար է կարևոր 29․800, որովհետև Մեղրին դրա մեջ է, էստեղ էլ, եթե ինքնորոշման իրավունքը հարգում եք, էլ ի՞նչ Մեղրի եք տալիս՝ բոնո՞ւսով, թե՞ ատկատով։ 2007 թվականին «Մադրիդյան սկզբունքներ»-ով էլ խոսում են, որ պետք է լինեն և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշումը, բայց դրա հետ կապված կա մի բաց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։

Սա ներկայացվել է որպես շատ լավ դրական լուծում։ Դրանից հետո՝ 2011-ին, հստակեցված եկել է Կազանը, որը ամենալավ լուծման տարբերակն էր, բայց Ալիևը Կազանին էլ համաձայն չէր։ Եվ 2016-ին ձևավորվեց «Լավրովյան պլանը»։ Ինչն է կարևորը, որ այս ամբողջ բանակցային պրոցեսում 1991 թվականի անկախության հանրաքվեն չկա, գոյություն չունի, և հիմա հարց՝ եթե խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, արդյոք դա չի՞ արտահայտվել 1991 թվականի հանրաքվեով, եթե չէ, էդ դեպքում ի՞նչ է եղել։ Ինչո՞ւ եք թքել ինքնորոշման իրավունքի վրա»,- հարադրում արեց Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանից հետո՝ 2018 թվականին, ժառանգվել է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը կանգնած է եղել բանակցային փակ փուլում և պատերազմի վտանգի ներքո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2063 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ