Երևան
12 °C
Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Սուրիկ Խաչատրյանի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը, որում ասված է.
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:
Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Սուրիկ Խաչատրյանը միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:
Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.
2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը.
2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլներ ձեռք բերելու համար.
2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել՝ 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.
2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում.
2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.
2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով.
2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում.
2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա.
2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.
2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում.
2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ):
Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանը, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:
Այսպիսով, Սուրիկ Խաչատրյանին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ)»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը:
Նոյեմբերի 22-ին էլ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը. Ավինյան
Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել
Դուք եկեղեցու կողքին չեք, ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` քաղաքական պարտնյորների կողքին եք. Ռուբինյան
Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան
Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին
Վարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար
Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան
Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան
Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան
Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան
ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT