Երևան
12 °C
Ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ 2 թերապևտի մեղադրանքը հաստատվել է , նրանց մասով նախաքննությունը՝ ավարտվել:
Քննությամբ հիմնավորվել է, որ 2021թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ, ընդգրկված լինելով «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում որպես պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատող, մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են։ Մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները մինչ այդ մեկնել են ՀՀ-ից, այսինքն՝ 2 պատվաստումների ժամանակ ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել:
Արդյունքում «ARMED» համակարգ է մուտքագրվել նրանց՝ «Covid-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը հիշյալ քաղաքացիներին իրավունք է վերապահել խուսափելու «Covid-19» դեմ պատվաստված չլինելու դեպքում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս առկա սահմանափակումներից:
Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով քրեական վարույթի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Դրանում թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից մեկին մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է
Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ
Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին
Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան
Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին
Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան
550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT