Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի միկրոբլոգում, կիսվելով ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի գրառմամբ, որտեղ հերքվում է Ադրբեջանի տարածած կեղծ հայտարարությունը, թե հայկական կողմը փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել, որի հետևանքով ձերբակալվել է երկու հայ զինծառայող, կոչ է արել ազատ արձակել նրանց:
«Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց և, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերին, ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։
Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ երեկ երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թեև նախօրեին Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահի հրապարակայնորեն այն հավաստիացումներին, թե Ադրբեջանը պատրաստ է հասնել խաղաղության, փաստացի հայ երկու զինծառայողին առևանգելով՝ պաշտոնական Բաքուն հրահրում է հերթական սադրանքը, որին ակտիվորեն լծվել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես ցանկացած սադրանք իրականացնելուց առաջ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:
Հիշեցնենք, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանական դինվերսանտներից մեկը Հայաստանից «լայվ»-ով դիմել էր հետևորդներին՝ ասելով. «Մենք հայի արյուն ենք թափել: Մենք գլխատեցինք հայերին: Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, մեռած չենք։ Եթե նույնիսկ մեռնենք, թող մեզ գնահատեն»:
Այսպիսով՝ Ադրբեջանը ոտնահարում է նաև որոշ ժամանակ առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման համաձայնությունը՝ կապված երկու կողմում պահվող անձանց հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է
Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ
Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին
Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան
Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին
Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան
550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT