Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառի, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի հետ կապված գործունեության վերաբերյալ:
Կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:
Մասնավորապես՝ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:
2015թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի /այսուհետ նաև Հիմնադրամ/ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:
Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը:
2015թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արմեն Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք:
Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը:
Նարիմանյանը, օգտվելով Արմեն Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։
Դրանց հիմքով 2015թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ:
Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։
Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։
Բացի այդ, նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, Արմեն Աշոտյանի կազմակերպմամբ, Մ. Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները:
Մ. Նարիմանյանը, Արմեն Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։
Բացի այդ, Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ. Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:
Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։
Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները:
Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում:
Արմեն Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Արմեն Աշոտյանի և Վ. Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Արմեն Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա. Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):
Քրեական վարույթի ընթացքում Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Արմեն Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:
Մասնավորապես, Արմեն Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները:
15.06.2023թ. Արմեն Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով (խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը) ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արմեն Աշոտյանը տեղափոխվել էրկոռուպցիոն դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը
Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար
Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո
Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ
Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան
Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ
Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին
Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի
Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ
Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան
Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո
ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան
Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած
Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած
Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեh՝ Երևանի տներից մեկում
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT