Արմավիրի համար 4 դպրոցի անձնակազմն ահազանգում է՝ հաստատությունը փակում են. ԿԳՄՍՆ-ն հիմնավորում է որոշման կարևորությունը

16/06/2023 schedule21:00

Արմավիրի մարզի համար 4 ավագ դպրոցի անձնակազմն արդեն մի քանի օր է՝ ահազանգում է հաստատության փակման մասին։ Ըստ նրանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է դպրոցը վերամիավորել Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին։ Վերամիավորման ծրագրին, սակայն, դպրոցի ներկայացուցիչներն ու աշակերտները դեմ են, նրանց խոսքով՝ ուսուցիչների և տնօրենի ճակատագիրը մնալու է անորոշ:

Դպրոցը վերամիավորելու նախագիծ իսկապես կա․ ՀՀ կառավարության որոշման նախագծով, որը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հիմնավորվում է հետևյալ կերպ. «Վերամիավորման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցն ունի առավել բարենպաստ շենքային պայմաններ, գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնական հատվածում, ունի ցանկապատված ընդարձակ տարածք, կանաչապատ հողատարածք,  բացօթյա մարզահրապարակ, 2 մարզադահլիճ, 2 ապաստարան, և նախագծային հզորությունը (նախատեսված 1000 աշակերտի համար) լիովին կբավարարի 2 ավագ դպրոցների բոլոր աշակերտների ուսումնական գործընթացը բնականոն կերպով կազմակերպելու համար»։

Արմավիրի համար 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իրենք նախագծի մասին տեղեկացել են անակնկալ կերպով՝ լրատվամիջոցում տեղադրված նյութից։ Դրանից հետո փորձել են դիմել ԿԳՄՍՆ, սակայն, ըստ նրա, արձագանք չեն ստացել։ Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրել են, որ անձնակազմի հետ կհանդիպի ԿԳՄՍ կրթության գծով փոխնախարար Արաքսյա Սվաճյանը։

«Սկզբում մտածեցինք, որ բամբասանք է, լուրջ չվերաբերվեցինք, բայց հետո տեսանք նախագիծն ու հասկացանք այս ամենի լրջությունը։ Աղմուկ բարձրացրինք, մեզ հետ հանդիպում ունեցավ փոխնախարարն ու ասաց, որ իրականացնելու են այս վերամիավորման ծրագիրը։ Մեզ ծանուցագրեր են ուղարկելու, ազատելու են աշխատանքից, երեխաներին էլ տեղափոխելու են այլ դպրոց։ Այդ հանդիպմանը նաև աշակերտներն էին ներկա, ասացին՝ դեմ են տեղափոխմանը, բայց փոխնախարարն ասաց՝ դա իրենց որոշումն է։ Ուսուցիչներն ազատման դեպքում օժանդակ աշխատանք չեն ունենալու, փոխարենը նախարարությունը ընտրելու է՝ ում տեղափոխի այդ դպրոցը»,- մանրամասնում է նա։

Ըստ տնօրենի՝ այդ քննարկման արդյունքում չեն եկել համոզման, որ նախագիծը ճիշտ որոշում է, պետք է կայանա։ Արդյունքից դժգոհ երեկ գնացել են նախարարություն, որպեսզի հանդիպեն նախարարի հետ, սակայն ասել են՝ նախարարը տեղում չէ, փոխարենը կրկին հանդիպել են փոխնախարար Սվաճյանի հետ: Դպրոցի անձնակազմի հիմնական պահանջն այն է, որ հաստատությունը չփակվի, նախագիծը հետ կանչվի հանրային քննարկումից։

«Դպրոցը ունի 244 աշակերտ, 44 անձնակազմ, որից 33-ը՝ ուսուցիչ։ Մեր դպրոցն ունի 680 աշակերտի տեղ, իսկ մյուս դպրոցը՝ 1000-հոգանոց աշակերտի համար սահմանված տեղ, բայց ունի 287 աշակերտ։ Այսինքն՝ շատ քիչ է տարբերվում աշակերտների քանակը։ Առաջին դպրոցը, ի տարբերություն մեր դպրոցի, վերանորոգվել է, բարեկարգ է, մեր դպրոցը, ճիշտ է, չի վերանորոգվել, բայց բազում անգամներ դիմել ենք դրա համար, մեզ ասել են՝ ժամանակը չէ։ Մեր դպրոցը մրցունակ է, ունենք մանկավարժական հզոր համակարգ, հմտություններ, լավ ուսուցիչներ։ Աշակերտներն էլ սովոր են իրենց ուսուցիչներին, դրա համար մեզ հետ պայքարելու են, որ չփակվի։ Եթե այն ժամանակ էլ ցանկանային տեղափոխվել, ապա էլ ինչո՞ւ էին ընդունվում մեր դպրոց»,- ընդգծում է տնօրենը։

Արմավիրի 4-րդ ավագ դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, թիվ 1 դպրոցից 500 մետր հեռավորություն ունի։ Կրթական հաստատության ղեկավարի խոսքով՝ այդ դեպքում երեխաների ճանապարհը դեպի դպրոց երկարելու է։ Ըստ նրա՝ հարաբերությունները տվյալ դպրոցի հետ շատ լավ են եղել, այժմ, սակայն, այս որոշմամբ պառակտություն է մտել։

Տնօրենն ընդգծում է՝ իրենց դպրոցն ունի շատ հաջողություններ, 12 ուսուցիչ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, 7-ը ստանում է հավելավճար։ Տարակարգին մասնակցող ուսուցիչներ նույնպես կան․ «Երբ փոխնախարարին ասում ենք, որ դեմ ենք, ասում է՝ այդպես են ճիշտ գտել, դա շենքերի օպտիմալացում է, պետության շահից բխող գործընթաց։ Մեր դպրոցը հիմնադրվել է 1983 թվականին։ Միայն պատուհաներն են խնդիրը, որ այդ թվականից մնացել են մինչև այսօր։ Մենք պատրաստ ենք մեր դպրոցը վերականգնել ու աշխատել։ Բայց վերանորոգման խնդիրը մեր բացթողումը չէ, մեզ թույլ չեն տվել օգտվել դրանից, միշտ ասել են՝ առաջնային այլ դպրոցներ կան, որոնք ունեն դրա կարիքը»։

Կրթական հաստատության ներկայիս տնօրենը ընտրվել է 2017 թվականին, 2022 թվականի մարտի 31-ին՝ վերընտրվել, պայմանագիրը 5 տարի ժամկետով է։ Եթե նախարարությունը ծրագիրը շարունակի, պատրաստ են պայքարելու․ «Դպրոցը չի փակվելու, դեմ ենք դրան։ Կամ էլ պետք է քննարկեն արդեն մեզ հետ, դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների հետ, համայնքի ու մարզպետարանի հետ։ Մեր դպրոցը ունի 6 սան, որոնք պատերազմում զոհվել են, դպրոցում զոհված տղաներից մեկի ծնողները հուշարձան են տեղադրել»։

Այժմ անձնակազմը սպասում է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման, գերատեսչությունից ասել են՝ գրություն կուղարկեն, թե երբ ու ինչպես կկայանա հանդիպումը։

Հարցի առնչությամբ ՀՀ ԿԳՄՍՆ-ից էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին՝ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով: Փոխնախարարը դպրոցի անձնակազմի հետ զրույցում մանրամասնել է.

«Իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը, և այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը: Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, ապա պետք է ունենանք նաև պատշաճ պայմաններ, որպեսզի ուսուցիչը և աշակերտը հնարավորություն ունենան լաբորատոր փորձեր անելու և հագեցած գրադարանից օգտվելու։ Վերամիավորման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ դպրոցներն ամբողջական ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում»:

Ինչ վերաբերում է դպրոցի մանկավարժներին հաստատության փակման դեպքում օժանդակ աշխատանք չտրամադրելուն, ըստ գերատեսչության՝ միավորման արդյունքում կարևորվելու է մասնագիտական ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում մանկավարժների կարիք կա։ Նախարարությունը նաև հաստատում է, որ դպրոցի շենքը օգտագործվելու է նորից կրթական նպատակներով։

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցին վերամիավորելու ծրագիրը e-draft.am կայքում ունի 386 կողմ, 2117 դեմ ձայն։ Այն մինչև կիրակի՝ հունիսի 18-ը, բաց է լինելու հանրային քննարկման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5388 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից