Եթե լսեցի՝ քաղաքացին պետական գործառույթ կատարելիս թղթադրամին կպնում է, նշանակում է՝ հանձնարարականս չի կատարվել. վարչապետ

22/06/2023 schedule11:50

Այսօր Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ 2022 թվականի հունիսից ներդրված ծրագրին, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում։

Ծրագիրը պետք է իրականացվեր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, նախարարը, սակայն, խնդրեց երկարացնել դրա իրականացման ժամկետը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկից սկսած՝ բոլոր ցուցանիշներում ունենք դրական դինամիկա, օրինակ, երբ որ անկանխիկ գործարքների ծավալի ցուցանիշը 8 անգամ է աճել է, մինչ այդ զրոյական էր եղել։ Շահառուները մեկնարկի ժամանակ եղել են 16 հազար 900, դեկտեմբերի դրությամբ՝ 66 հազար 800, այս տարվա մայիս ամսին շահառուները եղել են 114 հազարից ավելի։ Կենսաթոշակառուներին տրամադրած հետվճարի չափը կազմել է 2,38 միլիարդ դրամ։ Սա նպաստել է, որ իրենց վճարները ստանան քարտային կերպով, և թոշակառուներից 82,2 տոկոսը կենսաթոշակը ստանում է բանկային քարտերով։ Առաջարկում ենք այս ցուցանիշները հաշվի առնելով՝ ծրագիրը երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց Մկրտչյանը։

Արձագանքելով՝ վարչապետն ասաց՝ սա կարևորագույն ծրագիր է, որն ունի ռազմավարական նշանակություն․ «Երբ մի որոշում կայացնում ենք, պետք է որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, այլ նաև պետք է մեր որոշումները դրական էֆեկտներ ունենան։ Սոցիալական կոնկրետ ազդեցություն է ունենում այս ծրագիրը։ Նախորդ տարի ՀՀ-ում կենսաթոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց այս էֆեկտի շնորհիվ ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ։ Հուլիսի 1-ից նաև թոշակները նորից բարձրանալու են։ Դա կքննարկենք հաջորդ տարի։

Հաջորդ խնդիրը կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունն է, ես ուզում եմ, որ դրա դերը տնտեսական դինամիկայի հարցում չթերագնահատենք։ Պետք է այս հարցում մեզ օգնեն թոշակառուները։ 595 հազար թոշակառուներից և նպաստառուներից ծրագրից օգտվում են 114 հազարը, պետք է պոտենցիալը ընդլայնենք։ ՊԵԿ-ի և Կենտրոնական բանկի մեր գործընկերները նույնպես այս հարցում պետք է օգնեն։ Կանխիկ վճարումի հետ կապված խնդիրները 3 ամսվա ընթացքում պետք է լուծվեն, և բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Եթե ես լսեցի, որ որևէ պետական գերատեսչությունում քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս ֆիզիկապես թղթադրամին կպնում է, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»,- նշեց նա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագիրը պետք է ընդմիշտ երկարաձգել, այլ բան է դրա իրականացման բանաձևերի փոփոխությունը։ Հնարավոր է այս հարցում լինի բարդ որոշում, օրինակ՝ կենսաթոշակների ավելացումը գուցե իրականացվի անկանխիկ տրամաբանությամբ։

Ծրագրին մասնակից բանկերն են՝ «Հայբիզնես», «ԱԿԲԱ», «Արդշին», «ՎՏԲ»։ Վարչապետը անհասկանալի համարեց մյուս բանկերի՝ այս ծրագրին մասնակից չլինելու փաստը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
746 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար