Երևան
12 °C
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հարգել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ՝ հուլիսի 15-ի հայտարարությունը Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ չի համապատասխանում երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։
«Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ ճիշտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել և հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին, միևնույն ժամանակ, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերի լուծումը, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը։
«Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կենսապահովման նորմալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նաև նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը:
«Դրան կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ ստորագրելու նշված փաստաթուղթը»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը
Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը
Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ
Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը
Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել
Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ
Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել
Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել
Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող
Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում
Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից
Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան
Հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել նախարարների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT