Ձերբակալվել են դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը. հարուցվել է քրեական վարույթ

29/07/2023 schedule14:49

2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ դեսպան Արմեն Սմբատյանի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Արմեն Պետրոսյանի նկատմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս. Ս.-ն և գործարար Ա. Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: 

Մասնավորապես՝ Ա. Ս.-ն իր որդի Ս. Ս.-ի անվամբ գործարարական գործունեություն չծավալելու պատրվակով իր ազգական Հ. Ա.-ին համոզել է Ս. Ս.-ի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը, ինչից հետո Հ. Ա.-ն և 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ. Պ.-ի (.խմբ. Հասմիկ Պողոսյան) մտերիմ Գ. Դ.-ն 2012 թվականի փետրվարի 17-ին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը:

Հիմնադրումից 4 օր անց՝ 2012 թվականի փետրվարի 21-ին, Ընկերության տնօրեն Ն. Կ.-ի կողմից Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, որով առաջարկվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար «Սոխոսենթր» ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Ընկերությունը պարտավորվել է 800 մլն դրամ ներդրումային ծավալ ունեցող «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև 102 մլն դրամի լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի պայմանները բարելավելու նպատակով: 

Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հ. Պ.-ին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Հ. Պ.-ն, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: 

Նշված ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Մ. Կ.-ի, որն իր հերթին հանդիսացել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրը: 

Արդյունքում, ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշմամբ, հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Կառավարության որոշման 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պ.-ն լիազորվել է հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր (որպես գրավի առարկա նախատեսվել է Կողբացի 36 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը՝ մինչև նշված աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը): 

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Հ. Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում Հ. Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս: 

Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս. Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): 

2023 թվականի հուլիսի 29-ին Ա. Ս.-ն և Ս. Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա. Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3754 դիտում

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը

Միակ մարդը, որ արժանի է, Դուք եք․ «Արդի շոփ»-ի Հովոն դրոշ է նվիրել վարչապետին. տեսանյութ

«Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո Փաշինյանը երեխաների հետ փչեց իր ծննդյան տորթի մոմերը. տեսանյութ

Վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխա

Երևանում հունիսի 2-ից հին տրոլեյբուսներ չեն լինի. բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում է

Լուսաղբյուրի մոտ Cadillac-ը ընկել է ավտոքարշակից, գլորվել ձորը և այրվել

Միքայել Վարդանյանը 127 մլն դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նա ՀՀ-ում չի բնակվում

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը

Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան