Երևան
12 °C
Ծխե՞լ, թե՞ չծխել. այս հարցի պատասխանը քաջ հայտնի է մարդկությանը, քանի որ բոլորը հասկանում են, որ ծխելը վնասակար է։ Միանշանակ, վերջնականապես և անդառնալիորեն։ Արդեն երկար ժամանակ այս հարցի շուրջ երկու կարծիք լինել չի կարող, ամեն ինչ պարզ է ու հասարակ։ Բայց մարդիկ դեռ շարունակում են ծխել։ Այս վտանգավոր սովորության դեմ պայքարն ընթանում է մի քանի ճանապարհով՝ բացատրական աշխատանք, արգելքների և հարկման համակարգ, սիգարետ ծխելուն այլընտրանք ապահովելը։
Բժշկական մասնագիտացված MedPage կայքը պատմել է Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հետազոտության մասին, որը վերաբերվում է ծխելու հետ կապված հիվանդությունների և առողջապահական ծախսերի կրճատմանը, այն դեպքերի համար, երբ Միացյալ Թագավորության քաղաքացիները սովորական սիգարետը ծխելուց անցնում են այլընտրանքային համակարգերին:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե Մեծ Բրիտանիայի ծխողների կեսն անցնի վեյփերի կամ ծխախոտի տաքացվող համակարգերի, դա կնվազեցնի սովորական սիգարետ ծխելու պատճառով հիվանդանոց հոսպիտալացվողների թիվը 13%-ով և մոտ 70%-ով կնվազեցնի ծխելու պատճառով որևէ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը: Բացի այդ, նման անցումը կխնայի տարեկան 518 միլիոն ֆունտ ստեռլինգ NHS-ի՝ բրիտանական առողջապահական համակարգի համար:
Լոնդոնի Բրունելի համալսարանի ներկայացուցիչները, որոնք հանդիսանում են հետազոտության հեղինակները նշում են, որ սիգարետ ծխելուց անցումը դեպի քիչ ռիսկային պրոֆիլ ունեցող ապրանքներ խրախուսելով, ինչպիսիք են օրինակ հեղուկը գոլորշիացնող և ծխախոտը տաքացնող սարքերը, կարող է թեթևացնել առողջապահական համակարգի ռեսուրսների բեռը և նվազեցնել համակարգի ֆինանսական ծախսերը։ Գիտնականները վերլուծել են ծխելը որպես մահվան պատճառ հանդիսացող տվյալները և այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկի վերաբերյալ գրանցված տեղեկությունները, ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ինսուլտը և քրոնիկ բրոնխիտը: Նրանք հաշվարկել են ընդհանուր առողջապահական ծախսերը բազմապատկելով հիվանդության պատճառով արձակուրդի մեկ օրվա միջին արժեքը տվյալ հիվանդությամբ հիվանդանոցում մնալու միջին տևողության վրա:
Մեծ Բրիտանիայի արդեն իսկ նախատեսված ու ընդգծված նպատակը՝ նվազեցնել ծխողների թիվը 13%-ից մինչև 5% մինչև 2030 թվականը, որպես «ծխից զերծ երկիր» իր տեսլականի մաս, արդեն իսկ արտահայտվել է մի շարք նորարարական քայլերով: Մի քանի ամիս առաջ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հնչեղ հայտարարությամբ, որում նշվեց, որ կառավարությունը կխրախուսի մեկ միլիոն ծխողների փոխարինել սիգարետը ամբողջությամբ այլընտրանքային տարբերակներով և այս ամենը պետական ֆինանսավորման միջոցով։
Ներկա դրությամբ Մեծ Բրիտանիայում ծխելու պատաճռով տարեկան մահվան մոտավորապես 74,600 դեպքեր է գրանցվում, ընդ որում, միայն 2019-20 թվականներին Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում գրանցվել է ծխելու հետ կապված ավելի քան 506,100 հոսպիտալացում:
Քաղաքացիների ծխելը երկրի Առողջապահության ազգային ծառայությանն արժենում է տարեկան մոտավորապես 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
«Ծխելու հետ կապված հիվանդությունները մեծ վնաս են հասցնում և շատ ծանր բեռ են Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի վրա, և այդ պատճառով կազմակերպության վրա արդեն զգացվում է աճող ճնշումը», - ասել է հետազոտության համահեղինակներից մեկը և Բրունելի համալսարանի բիզնեսի տնտեսագիտության փորձագետ պրոֆեսոր Ֆրանչեսկո Մոսկոնը:
Հետազոտությունների շրջանակում Առողջապահության կառավարման բրիտանական ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ պրոֆեսոր Մոսկոնը պարզել է, որ սիգարետ ծխողը, ով անցնում է ծխելու այլընտրանքային տարբերակներին, 70%-ով նվազեցնում է հիավնդությունների զարգացման հնարավորությունը, սովորական սիգարետ ծխելու հետ համեմատած։
Նախատեսված սցենարում, ըստ որի երբ ծխողների կեսն անցնում է այլընտրանքների, Լոնդոնի առողջապահական ծառայությունները տարեկան կխնայեն մոտ 53 մլն ֆունտ, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգը ընդհանուր առմամբ կխնայի տարեկան մոտ 518 մլն ֆունտ: «Եթե ծխելու այլընտրանքների անցման տոկոսը կազմեր ընդամենը 10%, Առողջապահության ազգային ծառայությունը կխնայեր 103 միլիոն ֆունտ ստերլինգ», - ասալ է պրոֆ. Մոսկոնեն։ «Եթե ծխողները հրաժարվեն ավանդական սիգարետ ծխելուց, դա զգալիորեն կնվազեցնի Առողջապահության ազգային ծառայության բեռը և կազատի ֆինանսական զգլի միջոցներ հիվանդանոցային բյուջեներում, այլ հիվանդությունների բուժման համար»:
Ուսումնասիրությունը նաև արտացոլում էր աշխարհագրական տարբերությունները։ Այսպես թոքերի քաղցկեղով հիվանդները Հյուսիս Արևելքում և Յորքշիրում գրեթե երկու անգամ ավելին են քան Անգլիայի այլ մասերում: Պրոֆեսոր Մոսկոնն ընդգծել է, որ տարածաշրջանը ներկայումս բախվում է զգալի ծախսերի՝ կապված ծխելու հետ կապված հանրային առողջական խնդիրների հետ, քանի որ միայն թոքերի քաղցկեղի բուժումը NHS-ին տարեկան ավելի քան 156 միլիոն ֆունտ է արժենում:
«Եթե Հյուսիսարևելյան Յորքշիրում ծխողները անցնեն ծխելու այլընտրանքային տարբերակներին, NHS-ի ծախսերի ընդհանուր խնայողությունը կկազմի 30 միլիոն ֆունտ: Եվ եթե տարածաշրջանի ծխողների կեսն անցնի այլընտրանքային համակարգերի, NHS-ը կխնայեր 148 միլիոն ֆունտ ստերլինգ»,- ասել է նա:
Անցյալ տարի կառավարությունը տեղեկացրել է, որ առանց հետագա գործողությունների Անգլիան մինչև 2030 թվականը չի հասնի ծխից ազատվելու իր նպատակին՝ առնվազն յոթ տարի հետ մնալով ժամանակացույցից, և որ հասարակության ամենաաղքատ շերտերը չեն կարողանա հասնել այդ նպատակին մինչև 2044 թվականը: «Ընդունեով նորարարությունները և ծխելու այլընտրանքների ներուժը, մենք կարող ենք ավելի ցածր ռիսկային ապագայի ուղի գծել՝ միաժամանակ վճռական մնալով մեր նպատակներին հասնելու հարցում», - ընդգծել է պրոֆեսոր Մոսկոնը:
Միացյալ Թագավորության քաղաքականությունը շատ նման է Շվեդիայում անցկաղվող քաղաքականությանը, ըստ որի ակնկալվում է, որ Շվեդիան այս տարի կդառնա աշխարհում առաջին երկիրը առանց սիգարետի ծխի, և այդ դեպքում դա տեղի կունենա Եվրամիության կողմից սահմանված վերջնաժամկետից 17 տարի շուտ:
Աղբյուրը՝ detaly.co.il
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT