Երևան
12 °C
Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ, դերասան Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, Երեւանի առաջիկա ընտրություններին առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով եւ գլխավորում է նախընտրական ցուցակը։ Այս՝ հանրությանն անհայտ կուսակցությունը դեռ անցյալ աշնանն էր ազդարարել Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, սակայն ոչ թե Հայկ Մարությանի, այլ մեկ այլ Հայկի՝ կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի դեմքով։
Սակայն ՏԻՄ ընտրությունների նախօրեին կուսակցության ծրագրերը կտրուկ փոխվեցին, եւ «Ազգային առաջընթաց»-ի քաղաքապետացուն դարձավ «Կարգին Հայկոն»։ Վերջինս, ինչպես «Հայկական ժամանակ»-ը պարզեց ԿԸՀ կայքում զետեղված հայտարարագրից, նաեւ կարգին ունեցվածքի տեր է։ Եվ ոչ միայն նա, նրա անվանակից Գրիգորյանը՝ նույնպես։
Բայց նախ սկսենք Մարությանի ունեցվածքից՝ ընթերցողին ծանուցելով վերջինիս հայտարարագրի հարուստ բովանդակությանը։ Պարզվում է՝ Կիեւյան 30 հասցում հաշվառված Երեւանի նախկին քաղաքապետը Երեւանում չի բնակվում, այլ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, բնակարանն էլ վարձակալել է, եւ․․․, ո՜վ զարմանք, չի աշխատում, գործազուրկ է։ Նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 5 բնակարան է հայտարարագրել Չեխիայի Հանրապետությունում, բոլորն էլ Պրահայի տարբեր թաղամասերում են։ Մարությանը նաեւ 2 բնակարան է ձեռք բերել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Չեխիայում ունեցած՝ Մարությանների անշարժ գույքը, սակայն, միայն բնակարաններով չի սահամանափակվում․ էքսքաղաքապետը համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն ունի. մեկը՝ մոտ 253, մյուսը՝ 116 քմ մակերեսով, ինչպես նաեւ՝ բազմաբնակարան շենքի 5 ոչ բնակելի տարածք, 5 ավտոկայանատեղի եւ 4 հողամաս։
Հայ դերասանը, փաստորեն, իր հայրենիքում, որի մայրաքաղաքի կառավարումը կրկին ստանձնելու ամբիցիաներ ունի, իրեն պատկանող եւ ոչ մի անշարժ գույք չունի, չեխական հողն ու դրա վրա կառուցված տներն ավելի սրտամոտ են Մարությանին։ Նշենք, որ վերջինս Չեխիայում անշարժ գույք է ձեռք բերել՝ սկսած 2006 թվականից։ Դատելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրերից, մասնավորապես քաղաքապետ դառնալուց հետո՝ սկսած 2018-ից մինչեւ 2021 թվականը, Մարությանը 8 անշարժ գույք է գնել Չեխիայում, որոնցից 1-ը՝ 2020-ին՝ պատերազմի տարում, 4-ը՝ 2021-ին։ Ի դեպ, նախկին քաղաքապետի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող երկու անշարժ գույք էր հայտարարագրել Երեւանի Կենտրոնում՝ 1 բնակարան եւ 1 ավտոկայանատեղի (Հյուսիսային պողոտայում), որոնք գնել էին 2014-ին։
Նկատենք, որ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, և նրանց չորս երեխաները Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են։
Մարությանի եկամուտները նույնպես տպավորիչ են․ դրանք գոյացել են Չեխիայում ունեցած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելու դիմաց, երկու գույքի օտարումից, որոնցից մեկը կազմել է 317 մլն 140 հազար դրամ, մյուսը՝ 4 մլն 862 հազար 500 դրամ (ամենայն հավանականությամբ՝ Երեւանում ունեցած անշարժ գույքի օտարման մասին է խոսքը), ռոյալթիից (Նիկիտա Մոբայլ ՍՊԸ), ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերից՝ մի դեպքում 19 մլն դրամ (Պաբլիսիս Հեպտա ՍՊԸ), մյուս դեպքում՝ 1600 եվրո (Թսիրանի Ասոցիացիա)։
Մարությանը հայտարարագրել է նաեւ «ԱԱԱ Փրոջեքթս» ընկերությունից (որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի) ստացած շահաբաժինը՝ մոտ 57 մլն 844 դրամ, ինչպես նաեւ նույն ընկերությունից ստացած ավելի քան 49 մլն դրամ փոխառությունը։ Նա նաեւ ապահովագրական հատուցում է ստացել «Ինգո Արմենիա»-ից՝ 100 հազար դրամ։ Նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 2 մլն 265 հազար 750 չեխական կրոն, 14 մլն 950 հազար դրամ, մոտ 270 հազար ԱՄՆ դոլար եւ 25 հազար 200 եվրո։
Նախկին քաղաքապետը, ի դեպ, տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։
Մյուս Հայկը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հայկ Գրիգորյանը, հաշվառված է եւ բնակվում է Երեւանի Լենինգրադյան փողոցում։ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ տնօրեն, փաստաբան Գրիգորյանը նույնպես անշարժ գույք ունի արտերկրում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող երկու տուն ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա փողոցում (165 քմ), մյուսը՝ 185 քմ՝ Լոս Անջելեսի Ալմերի փողոցում։ Գրիգորյանը անշարժ գույք ունի նաեւ Երեւանում՝ 31 քմ մակերեսով բնակարան Երեւանի Կոմիտաս փողոցում, մեկ հասարակական տարածք՝ Սարյան փողոցում՝ 38 քմ մակերեսով, Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքում գտնվող՝ 7 հա հողատարածք։ Գրիգորյանն ունի նաեւ 2017 թ․ Նիսան Փաթֆայնդեր SL ավտոմեքենա։
Փաստաբանը որպես եկամուտ հայտարարագրել է «Հոսթել Ինթերնեյշնլ կորպորացիա»-ից ստացած դիվիդենտը՝ 144 հազար ԱՄՆ դոլար, իրեն պատկանող փաստաբանական գրասենյակից ստացած 121 հազար ԱՄՆ դոլար դիվիդենտը եւ «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք»-ին վաճառված գույքից ստացած 963 հազար ԱՄՆ դոլարը։
Ավագանու անդամի դրամական միջոցները կազմել են 27 մլն 500 հազար դրամ, 755 հազար ԱՄՆ դոլար եւ 250 հազար եվրո։ Հարկ է նշել, որ փաստաբանը ԱՄՆ-ում երկար տարիներ իրականացրել է շինարարական նախագծման եւ կառուցապատման աշխատանքներ, աշխատել՝ տեղի բանկային համակարգում։
Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր իրավունքը Մարությանին զիջած Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի աշխարհահռչակ ընկերություններում, մասնավորապես՝ «Գուգլ»-ում՝ 0․0000001%, նույնքան էլ՝ «Ամազոն»-ում։ Մեկ այլ՝ «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում Գրիգորյանն ունի 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։
«Իմ քայլը» խմբակցությունը 44-օրյա պատերազմի ավարտից հետո լքած մեկ այլ ավագանու անդամ՝ Իզաբելլա Աբգարյանը, նույնպես առաջադրվել է «Ազգային առաջընթաց»-ի ցուցակով, երրորդ հորիզոնականում է։ Նա հաշվառված է եւ բնակվում է Երեւանի Կոմիտաս փողոցում, անհատ ձեռներեց է, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս։
Աբգարյանը համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 1 բնակարան է հայտարարագրել Կոմիտասում՝ 77, 5 քմ մակերեսով։ Տիկնոջ եկամուտները գոյացել են աշխատավարձից, փոխառության տոկոսներից եւ ձեռնարկատիրական գործունեությունից։ Մասնավորապես նա «Ամերիա Բանկ»-ից 752 դոլար եկամուտ է ստացել, «Իզաբելլա Վաչեի Աբգարյան» ԱՁ-ից՝ 22 մլն 760 հազար դրամ, Երեւանի քաղաքապետարանից՝ 900 հազար դրամ աշխատավարձ, ՀՊՏՀ-ից՝ 1 մլն 320 հազար դրամ աշխատավարձ։ Երեւանի ավագանու անդամի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար Եվրո։
Ի դեպ, այն շրջանում, երբ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու մասին էր խոսվում, Իզաբելլա Աբգարյանը հրապարակավ սատարում էր վերջինիս։ «Հայկ Մարության ջան, հետդ եմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր տիկինն ու մասնավորապես հավելել․ «Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող: Բայց դու ավելին ունես: Մտի նայի երեւանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»։
Հ․Գ․ Հարկ է նկատել, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, դատելով ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից, ընչազուրկ է։ 2018-ից գործող այս քաղաքական կազմակերպությունն իր հայտարարագիրը ԿԸՀ ներկայացնելու օրվա դրությամբ չի ունեցել ոչ մի անշարժ, շարժական, թանկարժեք գույք, չի ունեցել եկամուտ, ունի միայն խղճուկ դրամական միջոց՝ 15 հազար դրամ։
Հ․ Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT