Ինչու հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը, և ինչ «մութ» ուժեր են գործում ԼՂ-ում. մանրամասնում է քաղաքագետը

31/08/2023 schedule22:45

«Լեռնային Ղարաբաղում շարունակում են զբաղվել ինքնախաբեությամբ, թե քաղաքական դեմքերի փոփոխությամբ կարող են իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ: Այս քայլով ԼՂ թե՛ իշխանությունները, թե՛ ժողովուրդը ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին. Իլհամ Ալիևն էր, որ պահանջում էր «գլխավոր սեպարատիստի»՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է հրաժարական տալ:

Քաղաքագետը նկատում է՝ այն, որ Արայիկ Հարությունյանը ԼՂ-ի ամենափայլուն քաղաքական գործիչը չէ, փաստ է, այն, որ Հարությունյանը միանշանակորեն չէր ընդունվում ԼՂ-ում, դա էլ է փաստ, բայց այս ծանրագույն իրավիճակում հրաժարական տալը և սեփական ժողովրդին թիկունքից հարվածելը ճիշտ չէր. «Ինքս շատ հարցեր ունեմ Արայիկ Հարությունյանին, բայց հրաժարականի պահանջ երբեք չենք դրել, որովհետև նա կարող է լինել ԼՂ վերջին նախագահը: Բոլորս ենք հասկանում, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալու նոր ընտրություններ»:

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ պետք է սպասել, հասկանալ՝ որտեղից է այս «քամին փչում», արտաքին ինչ խաղացողներ են սրանում ներգրավված:

«ԼՂ-ում կարծես թե կան ինչ-որ ուժեր՝ խորհրդավոր 8 հոգուց բաղկացած, որոնք հասան այս հրաժարականին՝ ըստ երևույթն ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին: Ենթադրում եմ՝ ռուսական կողմը ևս ճնշումներ է գործադրել ԼՂ նախագահի վրա, և այս ամեն ինչի պատկերը մենք կունենանք մի քանի օր հետո, երբ Արցախում գործողություններ կծավալվեն, ու կհասկանանք՝ նոր ուժերն ինչ քաղաքականություն են որդեգրում. շարունակո՞ւմ են պաշտոնական Երևանի ուղղությամբ քարեր նետել, թե՞ ոչ, արդյոք իրենք իրենց ճակատագիրն ու ապագան տեսնո՞ւմ են բացառապես ինքնորոշման իրավունքից օգտվելով, թե՞ գուցե Աղդամի ճանապարհը ադրբեջանցիները ճեղքեն, և ադրբեջանական սնունդ մուտք գործի ԼՂ: Պետք է սպասել...»,- ասում է նա՝ հավելելով. «Կարծում եմ՝ ԼՂ-ն այս հրաժարականից հետո բռնելու է տարածաշրջանում «դոմբասացման» ճանապարհը»:

Զրուցակիցը նկատում է՝ այն, որ Ռուբեն Վարդանյանն էր թաթախված այս գործում և իր հայտարարություններով բերեց հասցրեց այս իրավիճակին, այն, որ այդ խորհրդավոր 8 հոգու մեջ նաև այդ Թաթարստանի ջատագով՝ «թաթար Ռուբոն» էր ներգրավված, միանշանակ է դառնում, որ այստեղ ռուսական հետք կա: Քաղաքագետը, սակայն, նաև տեսնում է ադրբեջանական հետք՝ ռուսների ձեռքով կիրառված:

«Առնվազն երկու տարբերակ կա, մեկը ռուսական գուբերնատորի պաշտոն ստեղծել և այդ պաշտոնում նշանակել իքս անձնավորության, որն իր գործողությունները կհամաձայնեցնի ՌԴ-ի հետ, և երկրորդ տարբերակը՝ թուրքական վիլայեթի կարգավիճակում՝ ադրբեջանական կողմից նշանակված ինչ-որ մի պաշտոն, որի համար շա՜տ «հայեր» կմրցակցեն: Իրականում երկուսն էլ կարելի է մեկ փաթեթի մեջ դիտարկել այն համատեքստում, որ Արցախում ՌԴ-ն և Ադրբեջանը գործում են՝ մեկը մյուսի շահը հաշվի առնելով: Առանձին դեպքերում ՌԴ-ն տարածաշրջանում հանդիսանում է Ադրբեջանի փաստաբան պետությունը, և որևէ լավ բան սպասել չի կարելի»,- կարծում է նա:

Քաղաքագետը չի բացառում նաև, որ տարածաշրջանում Եվրամիության ակտիվացումն է ԼՂ-ում բերել պալատական հեղաշրջման. այլ խաղացողների դերը հաշվի առնելով՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը գնացել են իշխանափոխության:

«Իրավիճակը կարող է 180 աստիճանով փոխվել: Տեսնում ենք, որ իշխանության են բերում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ինչ-որ մտերիմ անձնավորության: Եթե Արցախը շարունակելու է «спасибо Россия» տրամաբանությամբ տարածաշրջանում իր քաղաքականությունը ձևավորել, ապա ՀՀ-ն ի զորու չի լինելու որևէ բան անել, որովհետև ՀՀ-ի համար ՌԴ-ն՝ ՀԱՊԿ զորքերն անվտանգային լրացուցիչ խնդիրներ են ստեղծում»,- ընդգծում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ եթե խեղդվողը ցանկություն չունի փրկվելու, ապա նրան փրկել չի կարելի, իսկ ԼՂ-ում կարծես թե չեն ցանկանում. «Քաղաքականություն Արցախից չեմ տեսնում, Արցախը փրկելու ուղղությամբ որևէ ճիգ չեմ նկատում: Սամվել Բաբայան անունով հերոս անձնավորություն կա, որը միակն է Արցախում, որ տարբերակ է առաջարկում: Ինչո՞ւ ականջալուր չեն, Արթուր Օսիպյանը, որը հուսահատ ճիգեր է գործադրում՝ իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալու համար, ինչո՞ւ նրանք չեն գործում: Եվ, ի վերջո, ես էի, որ բոլորովին վերջերս ՌԴ դեսպանատան առաջ հրավիրել էի բողոքի ակցիա, և այդ ակցիային գեթ մեկ արցախցի չէր եկել, հիմա ես ի՞նչ անեմ, ՀՀ մնացած քաղաքացիներն ի՞նչ անեն. հրահրե՞նք նոր պատերազմ, ևս մի քանի հազար զոհ տա՞նք, իսկ հանուն ինչի՞ և մինչև ե՞րբ, դրա պատասխանը կարող են տալ»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4108 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս