Երևան
12 °C
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին նախագծին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս միջոցառումների փաթեթը նախաձեռնել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք այսօր առկա են արտաքին շուկաներում:
«Հիմնականում՝ կախված արտրաժութային շուկաներում հայկական դրամով ապրանքների թանկացման և դրա արդյունքում մրցակցության դժվարացման հետ: Այսինքն՝ խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է՝ հաշվի առնելով այն, որ արդեն դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը էապես ավելի թանկ է արտարժույթով: Այդ խնդիրները հանգեցրել են նրան, որ մենք հասկացել ենք՝ կոնյակի մթերման գործում առկա է ավելի քիչ ախորժակ խաղող մթերողների կողմից, որոնք այս տարի պատրաստվել էին 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել, քան նախկին տարիներն»,- ասաց Քերոբյանը և նկատեց՝ այդ խնդիրը լուծելու և խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու, ինչպես նաև խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար նախապատրաստել են միջոցառումների շարք.
«Առաջինը՝ ինչպես նախորդ տարի, տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերություններին, որպեսզի կարողանան ավելի լավ պայմաններով վարկավորում ստանալ: Երկրորդը՝ մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: Եվ մյուս գործիքը, որը առաջարկում ենք այս տարի առաջին անգամ կիրառել, դա խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որպեսզի հասկանանք արտահանման դժվարությունները, մյուս կողմից էլ տանք լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններն, որպեսզի իրենք կարողանան ամբողջ ծավալով իրականացնել»:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ընկերություն եմ, 5000 տոննա մթերեցի, պլյուս 1000 տոննան էլ լրացավ, ի՞նչ եմ ստանում դրա դիմաց»:
Նախարար Քերոբյանն արձագանքեց՝ ասելով՝ 30 միլիոն դրամ, վարչապետը կրկին հարցրեց՝ որպես ի՞նչ. «Այսինքն՝ այդ փողը իրենց ենք տալիս, ինքը հետո ո՛չ փակելու է, ո՛չ տոկոս է տալիս: Ասում ենք՝ 5000 մթերեցիր, դա քո մինիմումն է, արդեն հայտնվում ես մեր ռադարում, ևս 1000-ը մթերեցիր՝ մենք 30 միլիոնը սենց չէ (կատակեց վարչապետը՝ նկատի ունենալով առձեռն չէ. -խմբ) փոխանցում ենք քեզ, բայց մենք պիտի տեսնենք, որ այդ 30 միլիոնը գնաց գյուղացուն: Ինքը դրա համար ո՛չ տոկոս է տալիս, ո՛չ մայր գումար, ևս 1000-ը մթերեց՝ ևս 30 միլիոն ու ըտենց մինչև ե՞րբ»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Առաջին խումբ շահառուներին ասել ենք՝ 9000 տոննա լրացնելու դեպքում, 5000-ը գերազանցելուց հետո յուրաքանչյուր 1000 տոննայի համար կստանաք 30 միլիոն դրամ, 9000-ը լրացնելու դեպքում ընդհանուր ստացվում է 120 միլիոն դրամ»:
Վարչապետը նկատեց, որ հետագայում պետք է հասկանալ, գնահատել ծրագրի արդյունավետությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը. Ավինյան
Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել
Դուք եկեղեցու կողքին չեք, ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` քաղաքական պարտնյորների կողքին եք. Ռուբինյան
Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան
Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին
Վարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար
Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան
Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան
Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան
Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան
ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT