Երևան
12 °C
«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է իր հիբրիդային պատերազմն ընդդեմ Հայաստանի։ Այս շրջանում, ըստ նրա, ՀՀ-ի առաջիկա գլխավոր անելիքը պետք է լինի առաջնորդվել երկու պարզ սկզբունքով․ մեծացնել պետության ինստիտուցիոնալ կարողությունները՝ դիմագրավելու Մոսկվայի հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաեւ՝ որքան հնարավոր է՝ քիչ Ռուսաստան։
Այս եւ այլ հարցերի շուրջ Արման Բաբաջանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Բաբաջանյան, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ անդրադարձ կատարեց նաեւ ՀՀ-ին։ Ի՞նչ եզրահանգումներ եք արել ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները:
- Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ իր կողմից տարվող հիբրիդային պատերազմում բարձրացնում է խաղադրույքները։ Այդ պատերազմի տեղեկատվական բաղկացուցիչը սպասարկելուն Մարիա Զախարովայից, Սերգեյ Լավրովից, Պեսկովից, հեռուստատեսային պրոպագանդիստներից հետո միացավ ՌԴ նախագահն անձամբ։ Բովանդակային առում նրա ասածը որեւէ նոր բան չպարունակեց, այդ ամենն արդեն ասել են թե՛ Զախարովան, թե՛ նրա վերադաս Լավրովը։ Նույն պարզունակ սուտը, նույն ցինիկ, հայ ժողովրդի եւ միջազգային հանրության մտավոր ունակությունները եւ բանականությունը վիրավորող մանիպուլյացիան։ Նրա ուղերձը պարզ է․ «Այսպես էլ շարունակելո՛ւ ենք, հետքայլ չսպասե՛ք, մենք ձեզ նշանակել ենք որպես գլխավոր մեղավոր եւ, ըստ այդմ էլ, առաջնորդվելու ենք»։ Բացի դրանից, այս ուղերձի հասցեատերերից մեկն էլ Հայաստանում եւ Արցախում գործող հինգերորդ շարասյունն է, իսկ ուղերձը յուրովի նարատիվային բազա պետք է ծառայի նրանց ապագա գործունեության մեջ։ Ի դեպ, այդ «փոխանցումն» արդեն տեղի է ունեցել։
- Պուտինը, ըստ էության, հատուկ շեշտել էր նաև այն, որ ՀՀ վարչապետի հետ մշտապես կապ մեջ են, որ շփումների խնդիր չունեն երկրների ղեկավարները: Ի՞նչ ազդակ էր սա:
- Ու սա ասվում է այն պարագայում, որ վերջին խոսակցությունը, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ։ Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ, այո, կապը կա, բայց, ըստ էության, ասելի՛ք չկա։ Եվ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի կողմից տարվող այսպիսի քաղաքականության արդյունքում, նրա՝ Հայաստանի նկատմամբ այս աստիճան «անասնական» վերաբերմունքի արդյունքում ասելու բան կարող է մնալ։ Այլեւս որեւէ չասված բան էլ չի մնացել։ Այո, սա չի վերաբերում ինչ-ինչ անձնական խնդիրների, սա ուղղակի Ռուսաստանի՝ անդառնալի բարոյաքաղաքական սնանկացման հետեւանքն է եւ արդյունք։ Արդյունք է նաեւ հինգ տարի շարունակ մի քանի տասնյակ զանգերի, որից հետո օրը ցերեկով ՌԴ նախագահն ուղղակի ստում է՝ հաստատելով, որ այլ ասելիք չկա։
- Հայ-ռուսական հարաբերություններում իսկապե՞ս կա լարվածություն։
- Հայ-ռուսական հարաբերություններն այն ձեւով, ինչպես ձեւակերպված եւ ամրագրված են մեր ողջ իրավա-պայմանագրային բազայում, այլեւս գոյություն չունեն։ Քանզի 2022-ի փետրվարի 24-ից հետո թե՛ Ռուսաստանն է փոխվել, թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանը, թե՛ աշխարհը։ Այն, ինչ դուք կոչում եք «լարվածություն», մեղմասացություն է։ Համարժեք բնորոշումն է՝ անշրջելի խզում։ Եվ կարեւոր էլ չէ, թե ով ինչ է ուզում ցույց տալ կամ համոզել։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Արհեստակա՞ն է, թե՞ ոչ, այնքանով, որքանով արհեստակա՞ն է, թե՞ ոչ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, իսկ դրանից առաջ՝ 2020-ի 44-օրյա պատերազմը, որը Շոյգուն անվանեց «փայլուն համատեղ օպերացիա»։ Դա կոչենք արհեստական կամ չկոչենք՝ դրանից իրականությունը չի փոխվում։
- Մենք հիշում ենք, եւ նաեւ կան տեսագրություններ, որ 2020 թվականի հոկտեմբերին Պուտինը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին: Այսօր, սակայն, նա եւ ՌԴ դիվանագիտական կորպուսը հայտարարում են, թե Հայաստանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում, եւ դրա համար շատ իրողություններ փոխվել են: Ի՞նչ կարելի է ենթադրել այս ամենից: Մի՞թե ՌԴ նախագահը մոռացել է նախկինում իր արած հայտարարությունները:
- Ռուսական ասացվածք կա․ «Կատուն գիտի՝ ում միսն է կերել»։ Եվ սա այն ամենն է, ինչ կարելի է ասել՝ մեկնաբանելով Ձեր կողմից մեջբերված հայտարարությունը։ Ինչ վերաբերում է հիշել-չհիշելուն, Ռուսաստանը բազմադարյա պետություն է, որը դարձել է ամենաընդարձակ կայսրություններից մեկը, եւ բացառվում է, որ իր կայսերական տիրույթում գտնվող որեւէ բան չհիշի։ Ռուսաստանի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանում է նաեւ այն, ինչ արել է Օսմանյան կայսրության հայության «փրկության» համար, որի արդյունքում Արեւմտյան Հայաստանում հայ չմնաց, այնուհետեւ՝ 1905 թվականը Բաքվում, 11-րդ կարմիր բանակի կողմից Արցախի պատանդառությունը 1920 թվականին, Հայաստանի օկուպացիայի, խորհրդայնացման նպատակով, որից էլ եւ ծագեց Ղարաբաղյան հարցը ներկայիս ձեւով, «Կոլցո»-ն էլ է հիշում, ամեն ինչ էլ հիշում է, եւ հիշում է, իհարկե, գլխավորը՝ Լոբանով-Ռոստովսկու «Հայաստանը առանց հայերի», որի արդյունքը մենք տեսանք նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում, բացի ներկայիս Արցախից։ Իսկ Պուտինը կարող է եւ «չհիշել», կարեւորը՝ մենք մեզ չզրկենք հիշողությունից եւ չկորցնենք սթափ որոշումներ ընդունելու կարողությունը եւ բանականությունը՝ մատնելով մեզ Աստծո պատժի։
- Ըստ էության՝ այս իրավիճակի համար նա կրկին մեղադրեց Հայաստանին՝ ասելով, թե տարիներ շարունակ հայերին համոզել են առանց կռվելու հանձնել ԼՂ-ն, իսկ Հայաստանը չի համաձայնել՝ ասելով, որ պատրաստ է մարտնչել:
- Այս թեզն այդ հինգրոպեանոց ողորմելի ստի բաղադրիչներից մեկն է, բայց ոչ միակը։ Բայց մի՞թե կարիք կա եւս մեկ անգամ հիշեցնելու, թե այդ պատերազմին նախորդած տասնամյակում՝ Կազանի առաջարկությունները Բաքվի մերժելուց հետո, ո՞վ զինեց Ալիեւին հարձակողական սպառազինությամբ, նույնիսկ գումարն էր արձանագրված․ կարիք կա՞ մեջբերեմ Բորդյուժայի՝ «դա ընդամենը բիզնես է» արտահայտությունը, իմաստ ունի՞ կրկին մեջբերել Պուտինի նախարար Շոյգուին, թե՞ թվարկել ՌԴ խափանարար գործողությունները եւ ժամանակագրությունը Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։ Իհարկե, Մոսկվան Պուտինի կառավարման տարիներին առաջնորդվել է իր շահերով այնպես, ինչպես դա հենց Պուտինն է պատկերացրել եւ պատկերացնում։ Սակայն դրանից հետո նա վերջինն է, ով պետք է իրեն դատախազի գործառույթներ վերապահի՝ Հայաստանին արած կամ չարած գործերում մեղադրելով։ Մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ մի հետախուզվող մեղադրյալ, ով դեռ իր արածների համար պետք է պատասխան տա, այդ թվում՝ պատմության առաջ։ Համոզված եմ, որ վաղուց է անցել այն ժամանակը, երբ Հայաստանը պետք է տպավորվի նրանից, թե ի՞նչ է ասում կամ ինչպե՞ս է ասում Պուտինը։ Հայաստանն իր անելիքն ունի, իր անցնելիք ճանապարհը, անկախ նրանից՝ որքանով այն հաճո կլինի Կրեմլի ռեժիմին։
- Ի՞նչ սպասել ու ի՞նչ ակնկալել առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններից:
- Փաստորեն, դրդված ս․թ․ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած՝ Սոտքի սահմանագոտում ռազմական բախումից՝ պաշտոնական Երեւանը վերջապես սկսեց իրերը կոչել իրենց անուններով, եւ երկու օր անց «Լա Ռեպուբլիկային» տված իր հարցազրույցում ՀՀ վարչապետը բավականին ծանր արձանագրումներ արեց, որից կարեւորագույնը՝ Հայաստանի անվտանգային, պաշտպանական, արտաքին, տնտեսական եւ, ընդհանրապես, բոլոր քաղաքականությունների սխալ լինելն է, ռազմավարական սխալ, որը թույլ է տրվել մեր անկախությունից ի վեր, ինչի արդյունքում Անկախ Հայաստանն աննորմալ կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից։ Թերեւս մենք չհասցրինք մեզ հաշիվ տալ, որ վարչապետի հայտարարությունից հետո մենք արդեն իսկ անցել ենք անդառնալիության կետը։ Ուստի Հայաստանին մնում է միակ ճանապարհը․ ուղղելու այդ ռազմավարական սխալը, ուղղելու օր առաջ, ուղղելու, քանզի այն դարձել է գոյաբանական վտանգ, որը Դամոկլյան սրի պես կախված է Հայոց պետականության գլխավերեւում։ Իսկ փորձը, այնուամենայնիվ, հատել այդ այլեւս անցած անդառնալիության կետը, ակնհայտորեն կլինի քաղաքական ինքնասպանություն թե՛ կառավարող թիմի, թե՛ ընդհանրապես պետության համար՝ հաշվի առնելով մեր՝ ներկայիս ներքաղաքական դասավորությունները եւ իրողությունները։
Այո, Ռուսաստանը շարունակելու է իր հիբրիդային պատերազմն ընդդեմ Հայաստանի՝ օգտագործելով նաեւ հայաստանյան եւ արցախյան իր պրոքսիներին, նպատակ ունենալով կոտրել հայ ժողովրդի կամքը եւ պարտադրել սեփականը։ Ուստի մեր առաջիկա գլխավոր անելիքն է առաջնորդվել երկու պարզ սկզբունքով․ մեծացնել պետության ինստիտուցիոնալ կարողությունները՝ դիմագրավելու Մոսկվայի հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաեւ՝ որքան հնարավոր է՝ քի՛չ Ռուսաստան։ Քանզի Ռուսաստանն այլեւս մարտահրավեր է, որը պետք է հաղթահարել՝ մեր խնդիրները լուծելու համար, քանզի Ռուսաստանն այլեւս ոչ միայն ընդունակ չէ մեր որեւէ խնդիր լուծելու, այլ հենց ինքնին վերածվել է մի խնդրի, որը պետք է լուծել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի
Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան
Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը
Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա
2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար
Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը
Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT