Ինքնաձիգի, ատրճանակի և նռնակի գործածությամբ միջադեպ Վանաձորում, 4 անձ հետախուզվում է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

19/09/2023 schedule11:53

2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ:

Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակիցների շրջանակը:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաև՝ անձնական այլ հարցի պատճառով:

Այս կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով Ալիկ Հ.-ն խմբով, Նարեկ Հ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող սգո սրահի մոտ դարանակալել և սպասել է Արշակ Առ.-ին՝ նպատակ ունենալով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու:

Տեսնելով, որ վերջինս իր ընկերոջ՝ Արթուր Ալ.-ի և եղբոր որդու՝ Արթուր Առ.-ի հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից՝ դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Նարեկ Հ.-ի հետ մոտեցել են նրան պատկանող ավտոմեքենային և, իրական վտանգի տակ դնելով նաև այդ պահին սգո սրահից դուրս եկող բազմաթիվ անձանց կյանքն ու առողջությունը, երկուսով «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել Արշակ Առ.-ի ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով Արթուր Ալ.-ին, ինչպես նաև վնասելով դեպքի վայրում կայանված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Արշակ Առ.-ն ատրճանակից, վերջինիս եղբոր որդին՝ Արթուր Առ.-ն՝ ինքնաձիգից, կրակոցներ են արձակել, իսկ Արթուր Ալ.-ն ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել Ալիկ Հ.-ի և Նարեկ Հ.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս, իրենցից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութաբանական և դատահետքաբանական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:

Ալիկ Հ.-ին և Նարեկ Հ.-ին, Արշակ և Արթուր Առ.-ներին մեղադրանք է ներկայացվել:

Նշված չորս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Նկատի ունենալով, որ վերջիններս թաքնվում են քննությունից և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք չեն հայտնաբերվել՝ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի զենքերի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դրանք հայտնաբերելու, «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինիս և մեղադրյալների գտնվելու վայրերը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
710 դիտում

Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան

Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է

Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը

Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը

Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ

Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները