«Ահաբեկչության ֆինանսավորում». Բաքուն Ռուբեն Վարդանյանի ձերբակալման նոր կադրեր է հրապարակել

28/09/2023 schedule11:33

ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել՝ վերջինիս մեղսագրելով գոյություն չունեցող հանցանքներ:

Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ։

Հաղորդագրությունն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

«Հավաքված ապացույցների համակցությամբ հիմնավոր կասկածներ են բացահայտվել ՀՀ քաղաքացի, 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենովիչի Վարդանյանի՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն) հոդվածների հատկանիշներով՝ օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության վերաբերյալ և ԱՀ ՔՕ 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն):

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման՝ Ադրբեջանի Հանրապետության ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում նշված տարածք, մասնակցել է մեր օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձևավորմանն ու գործունեությանը, ինչպես նաև մասնակցել է զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա և բանակի այլ մատակարարումներ կազմակերպելով այդ ապօրինի ռազմական կազմավորումներին, որոնք հարձակումներ են իրականացրել ադրբեջանական գերատեսչությունների, կազմակերպությունների և անհատների վրա, որոնք հանգեցրել են մահվան և այլ ծանր հետևանքների։

Բացի այդ, Վարդանյանը մասնակցել է ահաբեկչության ֆինանսավորմանը՝ միջոցներ հատկացնելով այդ ապօրինի զինված խմբավորումների ահաբեկչական գործունեությունը կազմակերպելու համար։ Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին կալանավորվել և որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են»։

Այսպիսով՝ շարունակելով վաղեմի որդեգրած գործելաոճը, հավատարիմ մնալով ռազմատենչ ոգուն ու կեղծիքների քաղաքականությանը՝ ադրբեջանական կողմը շինծու մեղադրանքներ է ներկայացրել Վարդանյանին, կեղծ պատրվակներով կալանավորել՝ ապօրինի զրկելով ազատությունից: 

Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:

ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1719 դիտում

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ