Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

28/09/2023 schedule18:03

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների համար: Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։

Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Երկկողմ պայմանագիր կնքելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվամ առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ընդւոնելի լինել երկու կողմի համար: Ցավոք, այն հաշվի չառնվեց, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացվեց հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված թեզն այն մասին, որ այն որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների ու կապերի վրա «իրականությանը չի համապատասխանում»։

«Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հայաստանի Հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի խնդրանքով։ Հույս ունենք, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշմանը վրա կնիք չեն դնի»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։

Կրեմլը ևս անդրադարձել էր այս հարցին և Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը թշնամական անվանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը:

ՀՀ միջազգային հարցերով իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ չի հասկանում ռուսական կողմի անհանգստությունները, քանի որ այս քայլը ՌԴ նախագահի դեմ չէ, այլ Ադրբեջանի:

«Անկախ այդ համաձայնագրից, պետության ղեկավարները օժտված են իմունիտետով: Եվ երկրորդ, այդ լուծումները, որ առաջարկվում են կանոնադրության 97-րդ հոդվածով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին: Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը նաև երաշխիքներ է ստեղծում այդ անհանգստությունների համար»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1252 դիտում

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ

ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել

Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են

Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան

5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա

ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ

ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին

ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը

Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը

Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան

Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց

Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան

Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև

«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ

Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ

Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան