«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին օժանդակած 4 բուժաշխատողի մասով նախաքննությունն ավարտվել է

18/10/2023 schedule16:54

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ ավելի քան 908 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալը, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարները և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցներ օժանդակել են հիշյալ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից խարդախությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի հափշտակությանը:

Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանին, ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2014-2017 թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում, «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014թ. սկզբներին, օգտագործելով իր կարգավիճակն ու հեղինակությունը, համաձայնություն է ձեռք բերել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հետ:

Ղեկավարելով հանցակիցների գործողությունները՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը նույն կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ն. Կ.-ին, իսկ 2016թ. մարտից` նույն ծաոայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին, ինչպես նաև վերջիններիս միջոցով՝ մի շարք բաժանմունքների բուժանձնակազմերին հանձնարարել է բացել կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր, թե իբր հիշյալ շահառուները բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժօգնության շրջանակներում, հիվանդանոցային պայմաններում ստացել են ստացիոնար բուժօգնություն, ենթարկվել գործիքային և լաբորատոր հետազոտությունների:

Աշխատակիցները, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով, 2014թ. մայիսից մինչև 2017թ. սեպտեմբերը, լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ ընդհանուր 4689 կեղծ ուղեգրեր: Վերջիններս բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության կեղծ պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ և դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների՝ ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ:

Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի կազմակերպմամբ, Ն. Կ.-ն և Ա. Մ.-ն կազմել, պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող ակնհայտ կեղծ ամսական կատարողական հաշվետվություններ։ Դրանց հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ ծրագրով ՀՀ պետական բյուջեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 908.047.850 ՀՀ դրամ, որն էլ հափշտակվել է ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր,դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1425 դիտում

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ Պեսկով

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնախարար

Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սամվել Կարապետյանը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու համար․ Թորոսյանի պատասխանը՝ Շերմանին

Երևանում բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Ժոնգ տոնգ»-ն ու «Մերսեդես»-ը. կա վիրավոր

Քո նոր մեքենան Ամիօ բանկից՝ հատուկ գնով

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն ՁԻՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր. տեսանյութ

Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը

Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվում

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը․ մանրամասներ

Մարտական նռնակն ու պայթյունի հեռավար կառավարման սարքը՝ «Սրբազան» շարժման աշխատանքային գործիք․ Չախոյան

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ընդմիջումից հետո շարունակվել է ընդլայնված կազմով․ տեսանյութ

Նվեր եմ ստացել «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը․ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը շարունակվելու է ընդմիջումից հետո․ տեսանյութ

Ինչ են ծրագրել անել դաշնակցականները, ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ․ լուսանկարներ

Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Կտրիճ Ներսիսյանն է վեղարի տակ թաքցնում սրբապիղծ, ահաբեկիչ «հոգևորականներին»․ Չախոյան

Բրյուսելում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր քարտեզը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության, բջջայինի առգրավման վերաբերյալ ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Կուալա Լումպուրում

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց․ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ տեսանյութ

Խուզարկություններ են իրականացնում Գեղամ Մանուկյանի և Վահագն Մատինյանի տանը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դարել Իսայի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները

Հիսուսի Խաչի ներքո անիծողների հանգրվանը խոզերի երամակն է․ վարչապետը մեջբերում է արել Մատթեոսի Ավետարանից

ՀՀ-ԱՄԷ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. վարչապետ. տեսանյութ

Եթե լիներ արշավ Եկեղեցու դեմ, կտեսնեինք վանքերի փակում, ծիսակատարությունների խոչընդոտում. Բլեյան. տեսանյութ

Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր