Երևան
9 °C
Ռուսական հեռուստաալիքներին հետեւողներին թերեւս առանձնապես չի զարմացրել այդ երկրի պետական՝ «Առաջին ալիք»-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հերթական նողկալի, ցածրակարգ քարոզչական «արտադրանքը», որն այս անգամ մատուցվել է «Куклы наследника Тутти» ֆորմատի շրջանակներում։
Նման գարշահոտ «արտադրանքը» սպառողները կվկայեն, որ առնվազն 44-օրյա պատերազմի ավարտից հետո կրեմլամերձ ագիտպրոպը Նիկոլ Փաշինյանի վրա կեղտաջուր լցնողների մրցույթ էր հայտարարել՝ եթեր տրամադրելով այն (կեղտաջուրը) իրենց մեջ կրող տարատեսակ, այդ թվում՝ հայկական ազգանունով «դույլերի» ու «տակառների»։
Օրերս ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում շարունակվող մրցույթի շրջանակներում սեփական երկրի ղեկավարի վրա կեղտ լցնելու հերթը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մանդատաթող պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ եւ Երեւանի ավագանիում համանուն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Անդրանիկ Թեւանյանինն էր։
Նրա պատմական բեմելին, նկատենք, նախորդել էր մի ուշագրավ դիպված՝ նախորդ շաբաթ Թեւանյանը, որպես, ուշադրություն, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, եւ երեւի թե հանդիպման ժամանակ էլ պարոն դեսպանը Թեւանյանին է փոխանցել հիշյալ՝ «տիկնիկների» մասին հաղորդման հրավիրյալ խամաճիկը դառնալու եւ Փաշինյանի մասին «ինչ որ պետք է» ասելու հրավերը։
Ենթադրում ենք, որ պարոն Թեւանյանի՝ ՀՀ-Մոսկվա ճանապարհածախսը հոգացել է հրավիրող կողմը, իսկ թե այս ծառայության դիմաց որքա՞ն հոնորար է ստացել, կդժվարանանք կոնկրետ թիվ նշել, հուսանք՝ դրամ-ռուբլի օրվա ամենաբարձր փոխարժեքով։
Նկատենք, որ Թեւանյանը, որի՝ ռուսական ալիքի եթերում տեղի ունեցած անփառունակ «պրեմիերային» ՀՀ-ում արձագանքում են թուքումուր տեղալով, ոչ միայն չի ափսոսում իր քաջագործության համար, այլեւ կիսվել է դրա հղումով։ Իսկ «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջը մեջբերել է Թեւանյանի խոսքից մի հատված․ «Փաշինյանն իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում»։
Խորհրդանշական է, որ ՀՀ նախկին պատգամավորը ռուսական ալիքի եթերում նման հայտարարություն է անում 1999 թ․ հոկտեմբերի 27-ի սպանդի նախօրյակին, մեկը, որը մինչեւ վերջերս ՀՀ-ում մեկ «արյունոտ տասնամյակ» կառավարած եւ «Մարտի 1»-ի սպանդով իշխանությունը փոխանցած Ռոբերտ Քոչարյանի մոտ աշխատող պատգամավոր էր։ Ավելին՝ ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես վայելում էր Հայոց պատմության մեջ արյունով մտած ու արյունով հեռացածի աջակցությունն ու իշխանափոխության օրակարգն էր փորձում գլուխ բերել։
Մեր խնդիրը, սակայն, այս դեպքում ոչ այնքան Քոչարյանին ու նրա արյունոտ կառավարումը հիշեցնելն է, որքան նրա աջակցությունը վայելող Թեւանյանի վարքագիծն ու հայտարարությունները քննելը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու տեսանկյունից։
Նկատենք, որ եռացող, պայթյունավտանգ տարածաշրջանում գտնվող ՀՀ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան դաշնակից երկրի եթերում հայտարարում է, որ իր երկրի վարչապետը վախենում է հանձնել իշխանությունը եւ դարձել է հեշտ կառավարվող՝ «Արեւմուտքի մարիոնետը»։ Եվ այս ամենը՝ Արեւմուտք-ՌԴ կոշտ դիմակայության ֆոնին։
Այդ նույն պաշտոնյան ՌԴ պետական ալիքով հայտարարում է, որ իր երկրի ղեկավարը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի եւ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի «խառնուռդն» է։ Եվ այս ամենը՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին։ Այդ նույն՝ ընդդիմադիր շարժում ղեկավարող, ավագանու անդամ հանդիսացող գործիչը հայտարարում է, որ իր երկրի ղեկավարը «քաղաքական դիակ է, իսկ թե այդպիսին կլինի նաեւ Հայաստանը՝ դա փիլիսոփայական հարց է, եւ մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա ու շարունակի զարգանալ․․․»։ Եվ այս ամենը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ իշխանության հասցեին հնչած սպառնալիքի ֆոնին (Տես՝ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդեւի հոխորտանքը):
Հիշեցնենք, որ սա այն նույն Թեւանյանն է, որն իր՝ Կրեմլի հետ աֆիլացված լինելը գրեթե ամենօրյա ռեժիմով է ապացուցում՝ ԱԺ եւ հնարավոր բոլոր ամբիոններից թութակելով ռուսական նարատիվները հատկապես Լաչինի միջանցքը փակելու պատճառների մասին, այն է՝ ՀՀ-ն 2022-ին Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լաչինի միջանցքը ներառյալ, այդ պատճառով էլ Ադրբեջանը վերցրել ու փակել էր այն ու բլոկադայի ենթարկել ԼՂ-ն, խեղճ ՌԴ-ն ու խաղաղապահներն ի՞նչ անեին․ կարճ ասած՝ «սաղ Նիկոլն ա մեղավոր»։ Երեւի իզուր չէ, որ ԱԺ-ում Թեւանյանին մկրտել էին «ФСБ -ի բարձրախոս» մականվամբ։
Մի երկու խոսք էլ՝ Թեւանյանին հյուրընկալած հաղորդավար 35-ամյա Մարիա Բուտինայի (անզգանվան առաջին տառը մի շտապեք վրիպակ համարել, ոչ թե Պուտինա, այլ՝ Բուտինա) կենսագրականից։
«Զենքի իրավունք» հասարակական կազմակերպության հիմնադիր, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր տիկինը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2018 թվականի հուլիսին Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի շահերի ապօրինի լոբբինգ իրականացնելու՝ օտարերկրացի չգրանցված գործակալի գործունեություն իրականացնելու մեղադրանքով։ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Բուտինան հետաքննության հետ գործարքի շրջանակներում ամերիկյան դատարանում ընդունել է իր մեղքը՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության մասնակցելու համար, ինչպես նաեւ հայտնել, որ գործել է ռուս պաշտոնյայի ղեկավարությամբ։ 2019 թ․ ապրիլի 26-ին ԱՄՆ-ում դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, պատժի ժամկետի մի մասը կրելուց հետո վերջինս 2019-ի հոկտեմբերի 26-ին արտաքսվել է ՌԴ։ Ի դեպ, օդանավակայանում նրան դիմավորել էին հայրն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բուտինան համարվում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, նախկին սենատորին մոտ կանգնած անձ Ալեքսանդր Տորշին: Դատելով ամերիկյան մեղադրական եզրակացությունից՝ նա էր, ով վերահսկում էր ԱՄՆ-ում նրա գործունեությունը:
Ինչպես երեւում է, Թեւանյանը պատահական կենսագրություն ունեցող մարդու հյուրը չէր, իսկ թե ով է վերահսկում նախկին պատգամավորի գործունեությունը ՀՀ-ում, իրավապահների պարզելիքն է։
Հ․ Մանուկյան
Էրդողանը հայտնել է, որ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին
Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը
Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում
Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին
752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են
Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը
Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է
Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր
Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ
Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև
Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը
Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
Ծրագրում ներգրավվածությունը շատ կարևոր է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին
© 2023 Հայկական ժամանակ