Երևան
12 °C
Որոնք են «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները․ այս մասին այսօր Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում պարզաբանեց ՀՀ վարչապետը։
«Թիվ մեկ սկզբունք․ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, երկաթգծերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։
2․ Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը։
Առաջիկայում ՀՀ-ի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի ՀՀ-ում անցնող միջազգային կոմունիկացիաները, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մադկանց անցման ապահովումը։ Իհարկե, մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ։
Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար։
3․ Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով։ Կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզություններ»։
Ըստ վարչապետի՝ նշված սկզբունքները անհրաժեշտ են մի շարք թյուրիմացություններից, տարընթերցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար։ Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա՝ հույս հայտնելով, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: «Խաղաղության խաչմերուկի» մյուս երկու սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի հետ եկել են համաձայնության։
«ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ընկալմամբ, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600։ Այս հանրագիտային արձանագրումն արվել է, որպեսզի ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը։
ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացի իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, դրա առանցքային իմաստը հետևյալնն է․ «ԽՍՀՄ–ն դադարում է գոյություն ունենալ, և հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, և հետևաբար ԽՍՀՄ-ի ժամանակ հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական»,- ներկայացրեց վարչապետը։
ՀՀ վարչապետը իր խոսքում կարևորեց նաև ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելուն։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», ապա, ըստ նրա, այն լիարժեք ընդգծվում է «Մետաքսի ճանապարհի» մեջ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր
Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները
Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին
Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է
Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին
ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում
Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է
Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը
Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը
Հայտնի է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ընկնելու պատճառը․ վթարի վայրում ողջ մնացածներ կան
Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ
Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT