Երևան
12 °C
Անվիճելի է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեկուզեւ աննշան թվացող որեւէ գործընթաց անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում եւ հանրային մեծ ռեզոնանս առաջացնում։
ԼՂ հարցի՝ մեծ զգայունություն ունենալն է գուցե, որ որոշ շահագրգիռ սուբյեկտների ստիպում է դավադրապաշտական վերլուծություններ անել «Արցախի Հանրապետության» փոխարեն «Լեռային Ղարաբաղ» անվանումը գործածելու շուրջ՝ «գուցե «վերեւից իջեցված» հրահա՞նգ կա չգործածել «Արցախ»-ը եւ այն փոխարինել «Լեռնային Ղարաբաղ»»-ով։
Նշենք, որ ամիսներ առաջ հայկական ԶԼՄ-ներից մեկը, երբ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը, «դարակազմիկ» մի հետեւություն էր արել առ այն, թե ՀՀ կառավարության նիստի ժամանակ ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործածել Արցախ բառը։
«Իր կարճ խոսքում, որով փորձում էր միջազգային եւ սեփական հանրությանը իրազեկել Ադրբեջանի հրեշավոր ծրագրերի մասին, նա ուղիղ 19 անգամ օգտագործում է Լեռնային Ղարաբաղ տերմինը եւ ոչ մի անգամ չի համարձակվում ասել Արցախ, այն դեպքում, որ երկրորդ հայկական պետության Սահմանադրությամբ պետության պաշտոնական անվանումը Արցախ է, խոսում է այն մասին, որ ի սկզբանե տանուլ տված խաղ է սա։ Խոսում է այն մասին, որ ՀՀ վարչապետն անգամ խոսքի մեջ չի համարձակվում հակառակվել Ադրբեջանին եւ Արցախ բառը գեթ մեկ անգամ օգտագործել։ Ի դեպ, նման հրահանգ է իջեցվել բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին»։
Կա՞ վերեւից իջեցված հրահանգ, որ այլեւս չպետք է կիրառել «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումն ու դրա փոխարեն գործածել միայն «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը. երեկ էլ լրագրողներն այսպիսի հարց հղեցին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ինչին ի պատասխան՝ նախարարը զարմացած արձագանքեց․ «Բնականաբար՝ ոչ, որեւէ նման միտում կամ վերեւից իջեցված հանձնարարական չկա»։
Իբրեւ, այդպիսի հանձնարարականի կամ հրահանգի ապացույց, նկատենք, վկայաբերեցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի խոսքը․ շաբաթներ առաջ տեղի ունեցած ասուլիսում բռնի տեղահանված արցախցիների մասին խոսելիս նա գործածել էր «Արցախ» բառը, ապա ներողություն խնդրել եւ այն փոխարինել «Լեռնային Ղարաբաղ»-ով։
«Ապրիր դու միշտ խաղաղ, մեր հին ու նոր Ղարաբաղ»
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կապակցության փոխարեն գործածվում է ԼՂՀ-ի կողմից 2017 թվականին ընդունված Սահմանադրությամբ․ մինչ այդ՝ 2006-ի Սահմանադրությամբ, չճանաչված պետությունը անվանվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
«Արցախի ժողովուրդը, դրսեւորելով անսասան կամք՝ զարգացնելու եւ պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված եւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին, կարեւորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման եւ ամրապնդման գործում․․․․ ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը»,- մասնավորապես նշված է ԼՂ Սահմանադրության նախաբանում։
Իսկ այդ փաստաթղթի առաջին հոդվածի երկրորդ կետում էլ, ընդգծենք, նշված է․ «Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:
Նկատենք, որ 2006-ին ընդունված Սահմանադրության առաջին հոդվածում նույնպես նշված է ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի համարժեքության՝ նույնական լինելու մասին։ Ասել է թե հիշյալ անվանումներից որեւէ մեկի գործածումը սխալ, առավել եւս՝ հանցանք չէ եւ չի ենթադրում ԼՂ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։
ԼՂ պետական զինանշանի վերեւի կիսաշրջանում էլ, նկատենք, հայերեն գրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Իսկ ԼՂ պետական օրհներգում, որը կոչվում է «Հիմն Արցախի», ահա այսպիսի քառատող կա․
«Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ»:
Հարկ է նշել նաեւ, որ հենց «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումն է գործածվում 1990-ականների սկզբներին ընդունված՝ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերում, այդ անվանումն է մի քանի անգամ գործածվում 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ՌԴ ՊՆ-ն իր՝ խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրերում գործածում է նույն՝ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։ ԼՂ հակամարտության լուծման առաքելությամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում նույնպես գործածված է «Լեռնային Ղարաբաղ»-ը, եւ, վերջապես, հենց «Լեռնային Ղարաբաղ» անվանումն է հիշատակվում ՀՀ անկախության հռչակագրում։
Արդ, ի՞նչ շահագրգռություն պետք է ունենա ՀՀ կառավարության ղեկավարը կամ որեւէ պետական պաշտոնյա՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն «չարամտորեն», «դավադրաբար» դրա համարժեքը գործածելով, անվանում, որը, ինչպես արդեն ասվեց, միջազգային մի շարք կառույցների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլք, Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերում հիշատակվող տեղանուն է։ Թերեւս ոչ մի ուրիշ շահագրգռություն, բացի ԼՂ հարցը միջազգայնացնելը՝ հենց այդ համատեքստում ու այդ նպատակով էլ հոլովելով միջազգային հանրության ականջների համար ընկալելի անունը՝ Լեռնային Ղարաբաղ։
Հ․Գ․ Մի կարեւոր դիտարկում էլ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո հայկական լրատվադաշտում «Լաչին» աշխարհագրական օբյեկտին զուգահեռ գործածվում էր նաեւ դրա հայկական անվանումը՝ Բերձորի միջանցք, ինչը միջազգային ընկալման, նույնականացման տեսանկյունից խնդրահարույց էր, քանի որ աշխարհն այդ միջանցքը ճանաչում է «Լաչին» անվանումով։ Նույն կերպ էլ ԼՂ-ի շուրջ տարածքների պարագայում է․ հայկական միջավայրում այդ տեղանուններից մեկը անվանվում էր Քարվաճառ, իսկ, օրինակ, Մինսկի խմբի կարգավորման առաջարկներում՝ Քելբաջար, հայկական քարոզչական հոսքերում Ղուբաթլուի փոխարեն գործածվում էր Սանասարը, Զանգելանի փոխարեն՝ Կովսականը, Աղդամի փոխարեն՝ Ակնան․․․․ սակայն աշխարհագրական այս օբյեկտների «հայաֆիկացումը» չէր բերում դրանց նկատմամբ միջազգային ընկալման փոփոխության, միջազգային հանրությունը հիշյալ տեղանունների մասին խոսելիս համառորեն շարունակում է կիրառել դրանց ոչ հայկական անվանումները։
Հ․Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում
Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին
Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում
Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից
Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT