Երևան
12 °C
ՀՀ ՔԿՀ-ներում մոտ 1,5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել, արդյունքից գոհ չենք կարող լինել, որովհետև շատ անմխիթար վիճակում ժառանգություն է մեզ հասել:
Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ըստ նախարարի՝ այս մասով հնարավոր կլինի գոհունակություն հայտնել միայն այն դեպքում, եթե կառուցվի նոր բանտը, որը կլինի «պիլոտային բանտ» բոլոր մնացած ՔԿՀ-ների համար․ «Արդյունքները բավականին լավն են՝ կապված «Արմավիր» ՔԿՀ-ի հետ, որտեղ նորմալ, պատշաճ պայմաններ են ապահովվել, նաև օդափոխության համակարգ է տեղադրվել, որով, կարելի է ասել, որ առնվազն ունենք 1 բանտ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանում է»։
Մեծ շինարարական նախագիծն արդեն սկսվել է, և առնվազն կեսն ավարտված է «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ քաղաքացիները, այդ թվում՝ կանայք և անչափահասներն են կրում իրենց պատիժը․ «Այստեղ եթե որևէ խնդիր չծագի, կկարողանամ մյուս տարի ներկայացնելիս ասել, որ ունենք երկրորդ բանտ, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Արդեն իսկ փոխվել են բոլոր կոյուղիները, սանհանգույցները նորմալ վիճակում են, բայց ամբողջը վերանորոգում ենք: Խորհրդային Միությունից մնացած 6 մասնաշենք կար, ու ամեն տեղ 20-30 տոկոսն էր հատկացված: Մենք մի քանի մասնաշենքն ազատել ենք, ու ամբողջ ներդրումը դրել ենք հենց 3 մասնաշենքի վրա, որն ամբողջությամբ զրոյից կկահավորվի»։
Անդրադառնալով դատարանների շենքային պայմաններին՝ Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ Գավառի դատարանի հետ կապված խնդիրներ են եղել, բայց բյուջեն կհամալրվի: Մոտ 450 միլիոն դրամ արդեն նախատեսվել է, և եթե որևէ խնդիր չծագի, աշխատանքները մյուս տարի կավարտվեն: Այս տարի դատարանների շենքերի ապահովման մասով առաջին լուրջ առաջընթացը, որ գրանցվել է, Հակակոռուպցիոն դատարանների շենքային պայմանների ամբողջական ապահովումն էր:
«Այս տարվա վերջ սպասում ենք լրիվ նոր, հիմնանորոգված շենքի բացում իրականացնենք, այն է՝ Հակակոռուպցիոն վերաքննիչի նոր շենքը, որը Արա Սարգսյան փողոցում է, և եթե դա էլ է ստացվում, նշանակում է Գարեգին Նժդեհի հասցեում գտնվող շենքը կգա մեր Պրոբացիայի ծառայությանը, որն այսօր շենքային պայմաններ չունի: Հատկապես շատ վատ վիճակում են գտնվում մեր մարզային դատարանները, բայց մեր դոնորների հետ աշխատանքի արդյունքում իրականացնելու ենք հիմնանորոգումներ: Բայց նաև ունենք վարչապետի կողմից հանձնարարական՝ ամբողջությամբ նոր ստանդարտներին համապատասխան դատարանների շենքերի կառուցում, որը հիմա Համաշխարհային բանկի հետ նախագծել ենք այդ մեծ ռեֆորմը, որը մի քանի տասնյակ միլիարդ դրամի է հասնում»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ
Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան
Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է
Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան
Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո
Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են
Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան
Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT