Բոտոքս միջամտության համար նախատեսված նյութերի մասով Հայաստանում մեծ «սև շուկա» է գործում. բժիշկները ահազանգում են

07/11/2023 schedule22:00

Այսօր բազմաթիվ կանայք և աղջիկներ նախընտրում են դիմել էսթետիկ միջամտությունների՝ գեղեցկության ստանդարտներին համահունչ քայլելու համար։ Հաճախ առանց կնճիռների և հարթ դեմք ունենալու ցանկությունն այնքան գրավիչ է դառնում, որ շատերն ուշադրություն չեն դարձնում, թե որտե՞ղ ու ի՞նչ նյութերով են իրականացվում անհրաժեշտ միջամտությունները։ Տրամաբանական է, որ որակյալ և առողջությանը վնաս չպատճառող նյութերն ավելի բարձր արժեք ունեն, ինչից ելնելով՝ շուկայում հայտնվում են նաև ոչ որակյալ ու էժան տարբերակները։

էսթետիկ բժշկուհի Արգինե Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստում է՝ հատկապես բոտոքս միջամտության համար նախատեսված նյութերի մասով Հայաստանում մեծ «սև շուկա» է գործում։ Վերջինս շատ հաճախ է առնչվում այն կանանց հետ, որոնք տուժել են ոչ որակյալ բոտոքս ներարկումներից։

Ընդ որում՝ դրանք որևէ տեղ չգրանցված, անհայտ ծագման նյութեր են համարվում, որոնցից օգտվում են նաև հանրությանը հայտնի մասնագիտացված ընկերություններն ու բժիշկները։ Խնդիրը հայտնաբերել են, երբ ՀՀ-ում գրանցված միակ բոտոքս նյութը ներկրող կազմակերպությունը որոշել է անձամբ իրականացնել դրա վաճառքը։ Վաճառքի մենեջերները այցելել են տարբեր էսթետիկ կենտրոններ՝ իրենց ապրանքը առաջարկելու համար, բժիշկները հրաժարվել են գնել՝ ասելով, թե ավելի մատչելի տարբերակ արդեն գտել են։

«Բոտոքսը ենթադրում է նյութ, որի օգտագործման համար անհրաժեշտ են բժշկական գիտելիքներ, որովհետև դրա համար հատուկ դոզա և դեղաչափ է անհրաժեշտ, որպեսզի այն խնդիրը, որը լուծելու համար դա ներարկում են, չառաջացնի մեկ այլ խնդիր։ Սակայն հիմա այնքան շատ են «սև շուկա»-ում տարածված անհայտ ծագման դեղամիջոցները, որոնք առաջացնում են շատ լուրջ խնդիրներ։ «Սև շուկա»-ի դեղը օգտագործվում է բոլոր մասնագիտացված կլինիկաներում, բայց աշխարհի ոչ մի տեղում չկա նշված՝ ի՞նչ նյութից է պատրաստված։ Ընդ որում՝ այդ դեղամիջոցները կամ նյութերը երբեմն շատ մեծ դոզաներ են պարունակում։ Բոտոսքը թույն է, շատ լուրջ թույն, և դրա հետ պետք է ճիշտ վարվել»,- ասում է նա։

Հայաստանի «սև շուկա»-ում տեղ գտած բոտոքս նյութերը, ըստ Դավթյանի, բերվում են Իրանից։ Այստեղ գրանցված մեկ բոտուլոտոքսին նյութ կա՝ «Ֆորտոքս» անվանմամբ, որն արժե 45 հազար դրամ, իսկ էժան տարբերակը՝ 15-20 հազար դրամ։ Բոտոքսը մեզ մոտ կիրառվում է 2002 թվականից, այսօր դրան դիմողների քանակը անհաշվելի է․ «Բոտոքսի նյութը աշխարհում ընդունված է որպես դեղորայք, որոնք ունեն իրենց ծագումնաբանությունը, անհրաժեշտ փաստաթղթերը, և գործարանից գնում են վաճառքի համար, հետո՝ որպես դեղ գրանցում, ներկայացնում դեղերի գրանցման հատուկ տեսչություն, անցնում փորձարարական լաբորատորիան ու օրինական եղանակով վաճառում։ Իսկ այս տարածված՝ անհայտ ծագման դեղամիջոցները անհասկանալի են՝ ինչպես են շուկա մտնում։ Չեմ կարծում, որ անցնում են մաքսային ճանապարհով, շրջանցում են»։

Բոտոքսը կիրառելի է 18 տարեկանից բարձր անձանց դեպքում՝ թե՛ էսթետիկ գեղեցկության, թե՛ բժշկական ցուցումով քրտնարտադրության համար։

Մասնագետի խոսքով՝ այս ամենի հետևանքով տուժում է և՛ որակյալ ծառայություն մատուցող կենտրոնը, և՛ կինը, որը դիմում է էժան բոտոքսի։ Ըստ նրա՝ նույն խնդիրը կա նաև ՌԴ-ում, որտեղ «սև շուկա»-ից գնված բոտոքսի հետևանքով 27-ամյա աղջիկը ներարկումից մեկ ժամ անց ունեցել է սրտի կանգ: ՀՀ-ում, զրուցակցի խոսքով, նույնպես գրանցվում են լուրջ դեպքեր․ «Դիմում են ալերգիկ ռեակցիաներով․ հաճախորդը ուռում է, կապտում, և դրա դեմ բուժում չկա։ Բոդուլիզմ հիվանդության դեպք է եղել, երբ հիվանդը 7-8 օր եղել է վերակենդանացման բաժնում և հրաշքով փրկվել»։

Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մասնագետները փորձել են բարձրաձայնել։ Ըստ Դավթյանի՝ մեկ ամիս առաջ նամակով դիմել են Առողջապահության տեսչական մարմնին, որտեղից խոստացել են զբաղվել խնդրով, սակայն դեռ որևէ նորություն չկա։

Բոտոքսի հետևանքով առաջացած խնդիրների համար կանայք դիմում են նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ դժվար է ասել՝ այդ խնդիրները առաջանում են սխալ ներարկումի՞ց, թե՞ ոչ որակյալ նյութի հետևանքով: «Կարող է լինել երկու դեպքում էլ։ Սա այնպիսի նյութ է, որ պետք է պահվի սառնարաններում, հատուկ ստուգում անցնի, եթե արտադրվում է նկուղում, պարզ է՝ հետևանքը լուրջ է։ Չեմ բացառում, որ սա «սև շուկա»-ում կարող է տարածված լինել, որովհետև վերահսկողությունը մեծ չէ»։

Վերջինսը նաև նկատում է՝ նման դեպքերը գրանցվում են և ո՛չ հաճախ, ո՛չ էլ հազվադեպ, սակայն առկա են․ «Լինում է, որ հանդիպում է հյուսվածքների մեռուկացում, որը անհնար է վերականգնել, վերականգնելու դեպքում էլ սպի է առաջանում, ինֆեկցիաներ, բարդություններ»։

Ըստ զրուցակցի՝ բոտոքսը պետք է օգտագործվի միայն բժշկական ցուցումներով․ ԱՄՆ-ում մարդիկ, որոնք ցանկություն ունեն դիմելու այդ միջամտությանը, լրացնում են հատուկ հարցաթերթիկ՝ ինչո՞ւ են ուզում այն ներարկել իրենց մաշկի մեջ, արդյոք դա կապված է հոգեբանական խնդիրներո՞վ, թե՞ գեղեցկության համար է արվում։

«Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ո՞ր կառույցն է պատասխանատու և օժտված էսթետիկ գեղեցկության կազմակերպություններում առկա նյութերի որակյալությունը ստուգելու լիազորությամբ։

Առողջապահության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքներ տարվող բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանի խոսքով՝ տեսչականը նման լիազորություններ չունի, ինչ վերաբերում է Դավթյանի՝ վերը նշած բողոք նամակին, վերջինս տեղյակ չէր. «Տեսչականը ստուգումներ կատարում է պլանավորված և դիմում-բողոքների հիման վրա։ Այդ հարցը զարմանալի է, որովհետև որակ չենք ստուգում, և ինչքան էլ ստանանք բողոք «սև շուկա»-ում առկա ոչ որակյալ նյութերի մասով, լիազորություն չունենք դրանցով զբաղվելու»։

Ստացվում է, որ «սև շուկա»-ում առկա նյութերը չեն գրանցվում որևէ տեղ, առավել ևս՝ որպես դեղ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2761 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել