Արծվիկ Մինասյանի «ցուցմունք»-ը՝ նախկին իշխանությունների դեմ

04/12/2023 schedule23:00

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ նախագծի «բարեմասնությունները» ներկայացնող, դրա գովքն անող եւ ընդունման լոբբինգով զբաղվող «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, կարելի է ասել, արեց «երեսնամյակի խոստովանությունը»։ Ընդունեց, որ նախկին իշխանությունը, որին ժողովուրդը 2018-ին սիրով ու համերաշխությամբ «ցտեսություն» ասաց, առնվազն լավը չէր, եթե չասենք՝ վատն էր։

ՀՅԴ-ական պատգամավորին նման խոստովանություն անելու հարցում դրդեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախկին իշխանության կողմից նոր իշխանությանը թողնված ԼՂ կարգավորման բանակցային ժառանգությանը։

Մասնավորապես՝ 1998 թվականի «ընդհանուր պետության» կարգավորման փաթեթից հետո ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից, իսկ կարգավորման այդ կոնցեպտով ԼՂ-ն եւ Ադրբեջանը պետք է ընդհանուր պետություն լինեին, ԼՂ  քաղաքացիներն էլ պետք է դառնային Ադրբեջանի քաղաքացիներ։ Արդ, այժմ ՀՅԴ-ն եւ խորհրդարանական ընդդիմությունը լոբբինգ են անում ընդունել մի նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում «ՀՀ-ի անունից ԼՂ-ն այլ պետության կազմում ճանաչելու համար»։

Նախկին իշխանության օրոք պատգամավոր, նախարար աշխատած Մինասյանը որոշեց հակադարձել՝ մասնավորապես հարց հղելով. «Եթե ընդունենք՝ ձեր ասածը իրականություն է, ապա ի՞նչ եք անում դուք հիմա»։  

«Դուք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ադրբեջանական ձախողումը եւ դրա հիման վրա ստացած Սանկտ-Պետերբուրգի եւ մի շարք այլ կենտրոնների կողմից (բռունցքը թափահարելով -խմբ․) արդեն Ադրբեջանին պարտադրված գործողությունները ծալում, մի կողմ եք դնում, գալիս եք հեղափոխությամբ իշխանությունը վերցնում եք, հայտարարում եք, որ ՀՀ-ն երբեք միակողմանի զիջումների չի գնալու, ՀՀ-ն երբեք չի հանձնելու Արցախը, Արցախի ժողովրդին անտեր չի թողնելու, գալիս եք իշխանության, մերժում եք բոլոր բանակցային գործընթացները, երկիրը ներքաշում եք պատերազմի մեջ (փաստորեն, ըստ Մինասյանի, Ալիեւը չէ, որ սանձազերծել է պատերազմը, այլ ՀՀ-ն է ինքն իրեն ներքաշել պատերազմի մեջ -խմբ․), պարտվում եք պատերազմում, շարունակում եք պատերազմից հետո հայտարարել, որ դուք հետեւողականորեն, ընդդիմությունից ավելի զիլ ձեւով, որ դեօկուպացնելու եք Շուշին եւ Հադրութը, որ ազատագրելու եք Արցախը, դրանից հետո բերում, հասցնում եք երկիրը էս վիճակին, հիմա պտտվում, մեղադրում եք մինչեւ ձեզ իշխանության եղած ժողովրդին։ Է, եթե լավը լինեին էդ իշխանությունները, դուք ի՞նչ գործ ունեիք իշխանության, պարո՛ն Ալեքսանյան։ Բայց պարզվում է, որ դուք ավելի վատն եք, քան ես ու Հայաստանի որեւէ իշխանություն»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Մինասյանը, փաստորեն, հայտնվել է հայտնի անեկդոտի հերոսի կարգավիճակում՝ «կենաց ասել չգիտի»՝ ուզում էր մի երկու քաղցր, սփոփիչ խոսք ասել նախկին իշխանության հասցեին, բայց բռնեց ու ցուցմունք տվեց ինքն իր ու նախկինների դեմ։ Նա, փաստորեն, ակամա խոստովանեց, որ նախկին իշխանությունը վատն էր գլոբալ առումով, ոչ միայն երկրի կառավարումը ձախողելու, ժողովրդավարական ինստիտուտների հերն անիծելու, կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն այն ծաղկեցնելու, ընտրությունները կեղծելու, մի խոսքով՝ իշխանությունը ուզուրպացնելու տեսանկյունից, այլ մասնավորապես եւ հատկապես ԼՂ բանակցային գործընթացում տեղաշարժ արձանագրել չկարողանալու (լուծման մասին չենք խոսում) առումով։

Եվ եթե չլինեին բոլոր մակարդակներում այս տոտալ ձախողումները, այսինքն, եթե նախին իշխանությունը այդքան վատը չլիներ, 2018-ին հեղափոխություն տեղի չէր ունենա։ Իսկ ահա նոր՝ հեղափոխական իշխանությունը, ըստ Մինասյանի չափորոշիչների, ավելի վատն է, քան նախկին՝ վատ իշխանությունը, այլ կեպ ասած՝ վատից վատն է։  

Ի դեպ, Մինասյանը, հաջորդիվ որոշեց բացել իր «կենացի» փակածերը՝ էլ ավելի բարդացնելով իր ու նախկինների վիճակը․ «Ի վերջո ժառանգականության հարց կա՝ ինչ է թողնվել ձեր իշխանությանը բանակցային գործընթացում․ թողնվել էին այն սկզբունքները, որտեղ կարմիր թելով անցնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մեխանիզմ։ Միակ վիճահարույց կողմը ժամկետի հարցն էր, եւ որը Ադրբեջանը, փորձելով պատրվակ բերել, անընդհատ ձգձգում էր։ Եվ ձեր իշխանությունը փոխանակ էստեղ կոնկրետ քայլեր իրականացներ, գնացիք դուք արկածախնդրության: Իսկ այլ դրսեւորումները ժամանակը ցույց կտա, երբ որ իշխանափոխությունը լինի»։

Փաստորեն, Մինասյանը ու ի դեմս նրա՝ նախկին նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմադիր ուժերն ուզում են իշխանափոխություն անել եւ որպես «վատ» իշխանություն նորից վերադառնալ, ստանձնեն երկրի կառավարումը։ Եվ ժողովրդին ապուշի տեղ դնելով, փաստորեն, ակնկալում են, որ ժողովուրդը «վատ»-ի ու «ավելի վատ»-ի երկընտրանքում կընտրի «վատ»-ը։ Բարոյականության ինչպիսի անկում պետք է ապրած լինի ընդդիմությունը, որ այսպիսի երկընտրանք առաջարկի մի քանի հազարամյա պատմություն ունեցող իմաստուն ժողովրդին։ Ժողովուրդ, որը 2018-ին, Սերժ Սարգսյանի ոճով ասած, «ամբարտավանին իր տեղն է ցույց տվել, տգետին՝ իր, իսկ մոլորյալին՝ իրենը»։  

Ու քանի որ Սերժ Սարգսյանի անունը հոլովեցինք, ապա հերթական անգամ մեջբերենք նրա՝ 2018 թ․ ապրիլի 17-ին ԱԺ-ում արած հայտարարությունից մի հատված՝ այսպիսով պատասխանելով Մինասյանի՝ նախկինների թողած «ժառանգության» մասին դիտարկմանը։

ՀՅԴ-ական պատգամավորը, հուսանք, իր համար եւս մեկ անգամ կբացահայտի, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում «միակ վիճահարույց կողմը ժամկետի հարցը» չէր։ Ադրբեջանն իրականում սակարկության մեծ դաշտ էր բացել՝ դեռեւս 2011-ին Կազնում «10 նոր առաջարկներ» ներկայացնելով, եւ, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, «անիրատեսական, մեզ համար անընդունելի» ակնկալիքներ ուներ։

«Խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի Հանրապետության կողմից: Այդպես լինել չի կարող»,- ազդարարել էր Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Մինասյանի նշած «Սանկետ-Պետերբուրգի կողմից» պարտադրանքներին, ապա, ենթադրաբար, նա նկատի ուներ Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները՝ շփման գծում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմներ ներդնելու մասին, որոնց այդքա՜ն սիրում է հղում անել Արմեն Աշոտյանը։ Այդ հարցի պատասխանն էլ է Սերժ Սարգսյանն իր հանրահայտ ելույթում տվել․ «Ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»։

Ի դեպ, երբ Մինասյանը արտաբերեց «իշխանափոխություն» բառը, չկարողացավ թաքցնել ժպիտը։

«Սպասենք այդ օրվան»,- արձագանքեց նիստը վարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14243 դիտում

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել

Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի

20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ

Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)

Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան

ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն

ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ