ԱԺ-ն մերժել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ չընդգրկելով 6-րդ նստաշրջանի օրակարգում

05/12/2023 schedule14:23

Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցը, որը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով, ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաքվե» անունով հայտնի քաղաքացիական նախաձեռնությանը, տեղեկացրել է, որ նստաշրջանի օրակարգ ներգրավելու համար հարցը պետք է քվեարկվի առանձին:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել է, որ ընդդիմության նախաձեռնության մասով հանձնաժողովն ունեցել է եթե ոչ ամենաերկար, ապա բավական երկար նիստերից մեկը, հանգամանալից քննարկվել է հարցը:

«Մենք զգուշացրել ենք ձեզ, որ ԱԺ կանոնակարգ օրենքներով և աշխատակարգով հնարավոր չէ նախագծի լրամշակում, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել որևիցե առաջարկին, որը պետք է ներկայացվի: Եթե հետաձգվեր նախագծի քննարկումը, ապա, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի համաձայն, նախագիծը դիտարկվելու էր որպես ԱԺ-ի կողմից փաստի ուժով մերժված և դրանով կանխարգելվելու էին նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հետագա գործողությունները, որոնք հիմնված են ոչ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, այլ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի վրա»,- նշել է Վարդանայնը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշել է, որ նախագիծը խնդիր չի լուծելու և այլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու:  

Քվեարկության արդյունքում նախագիծը 26 կողմ, 57 դեմ և 0 ձեռնպահ ձայներով մերժվել է և չի ընդգրկվել 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
837 դիտում

Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, մեկը այրվել է. տուժածներ կան

Քաղցկեղը դատավճիռ չէ. 32-ամյա կինը հաղթահարել է հիվանդությունն ու մայրացել է

Հորիզոններ դուալ կրթական ծրագիրը շահառու ընտանիքները` նորարար գյուղատնտեսության ճանապարհով. լուսանկարներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը առաջինն է թիմային հաշվարկում

«Մարտի 1»-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մենակ թողեց ժողովրդին կրակի դեմ, ոչ մի հոգևորական չկանգնեց մարդկանց կողքին

Ուժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկները 458 խախտում են արձանագրել. տեսանյութ

Վարչապետը ողջունել է ՀՀ-ում AI ենթակառուցվածքների կառուցման NVIDIA-ի աջակցությունն ու Firebird-ի հետ աշխատանքը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. տեսանյութ

Երևանում 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. Կոստանյան

Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն

Կապ ունեմ մի հոգևորականի հետ, որը իշխանությանը մեղադրում է, որ Գարեգին Բ-ի հարցը վաղուց չենք լուծել. տեսանյութ

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Ըմբշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

12 տարվա դադարից հետո Դամասկոս-Ստամբուլ չվերթ է իրականացվել. վերսկսվել է Թուրքիա-Սիրիա ավիահաղորդակցությունը

Կառուցվող էլիտար թաղամասում 31-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն

ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երբ «սառեցվածը» թրև էր գալիս փողոցներում, անկարգություններ հրահրում, Սահմանադրություն չէ՞ր խախտվում. տեսանյութ

Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների և որոնվող տղամարդու ինքնությունները հայտնի են. անուններ

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին

Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին