Երևան
12 °C
«Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջեւ, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռեւանշ: Այլապես բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այս ու այնկողմ բախվող նավակի)»։
Չեք հավատա, բայց այս մեջբերման հեղինակը ՀՀԿ-ական է, նախկին փոխնախարար եւ պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Տպավորություն է ստացվում, որ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառման ժանրում սխալմամբ հանրայնացրել է Ձմեռ պապիկին գրած նամակը, որտեղ ցանկացած երեխա, ինչ տարիքում էլ լինի, ինչպես գիտենք, կիսվում է իր ֆանտաստիկ երազանքներով:
Երբ ՀՀԿ-ն է խոսում զարթոնքի, ռեւանշի մասին, դա ոչ այլ ինչ է, քան ֆանտաստիկ, եթե կուզեք՝ երկնագույն երազանք։ Զաքարյանի գրառմանն անդրադառնալու պատճառը, սակայն, ոչ այնքան դրա առաջին, որքան երկրորդ նախադասությունն է. արդյո՞ք նախկին պաշտոնյան սթափ է մտածել այն շարադրելիս, թե՞ ցանկալին իրականության տեղ դնելու հերթական նոպայի մեջ է եղել։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը հերիք չէ մեզ թողել էր զարգացող, հետն էլ, պարզվում է, «ինքնավստահ զարգացող» երկիր, այն կարգի ինքնավստահ, որ Սինգապուր դառնալուց «5 րոպե» պակաս էինք։ Մինչդեռ․․․․ եղավ 2018-ի հեղափոխությունը, ու ՀՀ «անշնորհակալ» քաղաքացիները, փաստորեն, չցանկացան լինել զարգացող երկրի քաղաքացիներ ու ինքնավստահ մերժեցին դրա «գլխավոր ճարտարապետին»։
2016 թ․Ապրիլյան պատերազմից հետո Պուտինի ուղարկած, Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետ Կարեն Կարապետյանն էր, չէ՞, որ իր տեխնոկրատների Կառավարության միջոցով փորձում էր Սերժ Սարգսյանի «պահած-շահած», մեզ թողած երկիրը տանել Սինգապուրի ճանապարհով, մասնավորապես Սյունիքի մարզն էլ դարձնել Իսրայել՝ միաժամանակ Կառավարության անդամներին սովորեցնելով «տարրական էթիկա», ասենք՝ «թարգել» «պրիմիտիվ գողությամբ» զբաղվելը։
Այդ՝ ինքնավստահ զարգացող պետության ղեկավարը, նշենք, այսօր դատարանի առաջ է կանգնած դիզվառելիքի «պրիմիտիվ գողության» գործով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով էլ պատասխանողի կարգավիճակ ունի։ Արդեն առիթ ունեցել ենք հիշեցնելու, որ նրանից բացի՝ «ինքնավստահ զարգացող» պետության պատասխանատու պաշտոններ զբաղեցրած այլ անձինք էլ նույն՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ վարույթ ընդունած գործերով պատասխանողներ են, այդ թվում՝ Կարեն Կարապետյանին նախորդած Հովիկ Աբրահամյանը, որը քառօրյա պատերազմից հետո, ի դեպ, փարիսեցիաբար հայտարարում էր «գոտիները ձգելու», պետական միջոցները խնայողաբար ծախսելու մասին։
Ի դեպ, Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, «Սերժի Վաչո» մականունով հայտնի, միլիարդատեր Վաչագան Ղազարյանից բռնագանձված «Եռաբլուր» պանթեոնին հարակից երեք հողատարածքները ամրացվել են Պետգույքի կոմիտեին։
Այ, եթե հիշյալ անձինք հալալ քրտինքով վաստակած լինեին իրենց ունեցվածքը, ոչ թե՝ պետական միջոցների թալանի ու յուրացման, Սերժ Սարգսյանը մեզ ժառանգած կլիներ ոչ թե զարգացող, այլ փթթած, ծաղկած, բարգավաճած, Սինգապուրին «ծալած, տակը դրած պետություն», որի բանակն այն աստիճան արդիականացված կլիներ, այնքան զինված ու ամրակայված, որ Ադրբեջանը ռիսկ չէր անի մտածել գոնե մի անօդաչու թռչող ճանճ գնել՝ ԼՂ հարցը պատերազմով լուծելու համար։
Ըստ Զաքարյանի, փաստորեն, ՀՀ-ն այժմ վերածվել է «բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այս ու այնկողմ բախվող նավակի» (ինչպիսի՜ շքեղ համեմատություն)։ Նախկին պատգամավորը ակնհայտորեն «օպերաները» խառնել է, քանի որ հե՛նց այս ու այնկողմ բախվող նավակ հիշեցնող պետություն է մեզ թողել նրա քաղաքական պատրոնը՝ Սերժ Սարգսյանը։
«Բախտ» ասելով՝ Սերժ Սարգսյանի օրոք հասկանում էին ՀՀ ռազմավարական դաշնակցին, որի քմահաճույքով էլ Հայաստանը կառավարվում էր ներսից ու դրսից, տակից ու վրայից, այն աստիճան, որ ՀՀ-ն, օրինակ, մի գիշերում Մաքսային միությանը միանալու որոշում էր կայացնում, թեեւ մի քանի տարի ինքնավստահ բանակցել էր Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։
Արտակ Զաքարյանին թերեւս պետք է բարեկամաբար հորդորել Սերժ Սարգսյանի թողած պետության վերաբերյալ կեղծ տեղեկանք ներկայացնելու փոխարեն հարցում անել Կառավարություն եւ ստանալ 2017-ին արված (իշխանությունների ֆինանսավորմամբ) մի վերլուծություն, ըստ որի՝ կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը, պայմանական միավորներով, 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Ընդ որում՝ այս հաշվարկի մեջ ներառված չեն էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը եւ սպառազինությունը, եւ եթե ներառվեին, հարաբերակցությունը կլիներ 20:1:
Այդ վերլուծության մասին, ի դեպ, 2021-ին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ, խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով՝ Սերժ Սարգսյանի թողած՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համակարգն սկսեց ձեւավորվել միայն 2016 թվականի ապրիլից՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ում նախարարական մակարդակով 2017 թվականին դեռեւս ձեւավորված չէր: Մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձեւավորված, եւ 2017 թվականին արդեն Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որոնցից մեկը, որը գնել էր, հետախուզական։
«Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»,- հայտարարել էր Փաշինյանը:
(Ի դեպ, «խորտակվող» Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք արձակվեց 2022 թվականի մայիսի 25-ին, արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու եւ կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու նպատակով)։
Հարց Զաքարյանին՝ սա «հաստատուն զարգացո՞ղ», թե՞ «պատմական կրախի առաջ» կանգնած պետության նկարագիր է։
Հ․ Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները
ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ
Գաս երգես, որ մենք գնանք դեպի Ռուսաստան, ու ռադդ քաշես ԱՄՆ ապրելու. Ղազարյան
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը
Հետ են գնալու ու հեռվից հայրենասիրական կենացներ են խմելու, ստատուսներ են գրելու կաշառքով ընտրողները. Ռուբինյան
Փողը 150 ա դառել. ամենակարևորը՝ դրանց բերեք ընտրության, զոռով, քարշ տալով. հրապարակվել է նոր ձայնագրություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին
Lոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին կտրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար
Ռեկորդային թվով զբոսաշրջային հոսք՝ հունվար-մայիս ամիսների համար
Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի
Միրզոյանն ու Ռուբիոն ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը. այն պատրաստ է վավերացման. տեսանյութ
Հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան
17 հազար մարդ ականջները կախ ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ու իրենք էլ մնացածին ասում են՝ թուրք
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ
Պետության վրա թքած ունենալու արվեստը. Հարությունյանը՝ Կուրսկից եկած քաղաքացու հայտարարության մասին
Տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, սուտ է. ԷՆ
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT