Երևան
12 °C
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է, որ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի աշխատանքի 30-օրյա կասեցման որոշման մեջ որևէ քաղաքական դիրքորոշում չկա. հանձնաժողովը պարզապես իր աշխատանքն է կատարել:
«Մենք մշտադիտարկել ենք շուրջ 5 հաղորդում, և այնտեղ բազմաթիվ անգամներ հնչել են այսպիսի տեքստեր՝ «Այդ տարբեր ՀԿ-ներին վաճառված դավաճանը, սորոսականը, ի՞նչ է, կարծում է՝ կկարողանա դուրս գալ իր սենյակից և գնալ հանգիստ ապրել»: Մեկ այլ հատվածում էլ ասում է՝ «Ինչո՞ւ եք հանգիստ նստել, դուրս եկե՛ք, գնացեք դրա հարցերը լուծե՛ք», և ծայրահեղ վիրավորական արտահայտություններ են հնչում: Հայաստանի Հանրապետությունը պիտակավորվում է որպես «Արևելյան Հայաստան անունով կռճոն» և այսպես շարունակ: Ասվում է, որ Լենինականն այդպես էլ Գյումրի չի դարձել, այսինքն՝ անվերջանալի ինչ-որ վիրավորանքներ ու պիտակավորումներ կան երկրի ղեկավարի, պետության հասցեին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Հակոբյանը:
ՀՌՀ անդամի խոսքով՝ եթե չարձագանքեին, կնշանակեր՝ աչք են փակում և համաձայնում ասվածի հետ:
«Հաղորդավարը՝ Տիգրան Քեոսայանը, կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի խոսույթով է խոսում, որով բազմաթիվ անգամներ Սիմոնյանն է հանդես եկել պետության, երկրի վարչապետի հասցեին: Ես տեղյակ եմ, որ իրենց հանձնաժողովն է եկել և փորձում է լուծել հարցը, բայց ինձ համար տարօրինակ է հնչեցնել նման խոսքեր, հետո գալ ասել՝ եկեք կառուցողական խոսենք: Եթե կառուցողական, ապա մի հնչեցրեք նման արտահայտություններ մեր երկրի մասին»,- ասում է Հակոբյանը:
Վերջինս նկատում է՝ երբ միջպետական համաձայնագրերով կնքվում են նման հեռարձակումների պայմանագրեր, պետք է միմյանց տարածքային ամբողջականությունը, մշակույթը, ազգային սովորությունները հարգելու դրույթներ լինեն, որոնք տվյալ դեպքում պահպանված չեն:
«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ռուսական կողմն ինչո՞ւ է մեզ մեղադրում ինչ-որ հարցում, մենք մեր գործառույթն ենք արել, քաղաքական ենթատեքստ ունեցող խոսք հնչեցրել են իրենք: Մեր խնդիրը «Սպուտնիկ Արմենիա»-ն չէ, այլ «ՏՈՍՊԱ» ընկերությունը, որը հանրային մուլտիպլեքսում վերահեռարձակում է այս հաղորդումները: Ռադիոկայանի աշխատանքը կասեցվել է մեկ ամսով, մեկ ամիս հետո կվերադառնա եթեր: Կրկնակի խախտման դեպքում արդեն ընդհանրապես կեթերազրկվի»,- ասում է ՀՌՀ անդամը:
Հասմիկ Հակոբյանը ընդգծում է՝ վերջին շրջանում հաճախ են լինում նման դեպքեր, և հանրության մոտ էլ կա այդ զայրույթը՝ ռուսական հեռուստաալիքները ընդհանրապես եթերազրկելու առումով, բայց դա ՀՌՀ իրավասության դաշտում չէ, այլ ԲՏԱ նախարարության:
Զրուցակցի խոսքով՝ իրենք միայն կարող են դիտարկել խնդիրները, արձանագրություններ կազմել և ուղարկել ԲՏԱ նախարարություն. «Կարծում եմ, որ մենք պետք է հասնենք նրան, որ մեր մուլտիպլեքսում չլինի որևէ օտարերկրյա ուղիղ հեռարձակող, որն իր քաղաքակնությունը առաջ կտանի»:
Միաժամանակ ՀՌՀ անդամը նկատում է, որ որոշման հետ կապված հանրության շրջանում էլ կան հակասական կարծիքներ. մի մասը կարծում է, որ վաղուց պետք է այս քայլն արվեր, մյուս մասն էլ՝ հակառակը:
«Բայց կա փաստ, խախտվել է օրենքը, ընդ որում՝ երկու հոդվածով՝ բռնության կոչ, անթույլատրելի տարրեր հրահրող կոչեր՝ «Գնացե՛ք նրան հանեք այդտեղից, ինչո՞ւ պետք է դեռ այդտեղ նստած լինի», կամ «Նա, ի՞նչ է, կարծում է՝ կկարողանա դուրս գալ և գնալ, փրկվել», մոտավորապես նման խոսույթով է խոսվում: Ես կուզեի, որ մեր հասարակությունն ավելի կենսունակ լիներ նման հարցերում, մեդիան ավելի պատասխանատու դառնար՝ անկախ նրանից՝ իշխանամետ է, թե ընդդիմադիր»,- ասում է նա:
Հասմիկ Հակոբյանը լիահույս է, որ այս քայլը կարող է սթափեցնող ազդակ դառնալ:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT