Քրեական ոստիկանների աշխատելու հնարավորությունը կապված է լինելու իրենց պատշաճ և որակյալ կրթության հետ. Արփինե Սարգսյան

08/01/2024 schedule21:30

Ներքին գործերի փոխանախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։

- Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։

Կարևոր է նկատել, որ Ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների շրջանակներում մեզ համար կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ կառավարման սխեմայում ցանկացած փոփոխություն պետք է երաշխավորի կառույցի կառավարման արդյունավետությունը, իսկ ցանկացած գործառույթ պետք է լինի տվյալ ստորաբաժանման համար առանձնահատուկ և չկրկնվող։ Այս տրամաբանությունն է գործել նաև Քրեական ոստիկանության վերափոխման տեսլականը մշակելիս։

Կառուցվածքի առումով Քրեական ոստիկանությունն ունենալու է Ոստիկանության կենտրոնական ապարատում գլխամաս, իսկ տարածքային առումով՝ Երևանում և մարզերում՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ ստորաբաժանումներ։ Վերջիններս դասակարգվելու են 3 խմբի՝ Ա, Բ և Գ՝ ըստ կոնկրետ տարածքի հանցավորության շարժի, հանցանքների տեսակների, բնակչության և այլ գործոնների։

Կառավարման սխեմայի առումով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը, ով անմիջապես հաշվետու է Ոստիկանապետին։ Նոր կառուցվածքում գլխամասի և տարածքային ստորաբաժանումների միջև որևէ միջնորդ օղակ չկա, ինչը շատ կարևոր է մասնագիտական և օպերատիվ կառավարման տեսանկյունից։ 

Ֆունկցիոնալ առումով Քրեական ոստիկանության հիմնական խնդիրը ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելումը, հայտնաբերումը և բացահայտումն է նախատեսված։

Ուշադրության է արժանի նաև այն, որ նշվածից զատ՝ փոփոխություններ են տեղի ունենալու նաև Քրեական ոստիկանության բովանդակային աշխատանքում։ Դիտարկում ենք նոր գործիքակազմերի նախատեսումը, ինչպես նաև ոստիկանության համակարգում տվյալների փոխանակման նոր մեթոդաբանության ներդրումը։ Վերջինի դեպքում ոստիկանական աշխատանքում էական որակական փոփոխություններ պետք է տեսնենք այն տեսանկյունից, որ հենասյունային բոլոր ուղղություններով հավաքված տվյալները պետք է հենք ծառայեն ոլորտային ուղղություններով աշխատանքների իրականացման համար։ Դիցուք, եթե պարեկը իր գործունեության ընթացքում հավաքագրում է տեղեկատվություն, որը քրեական ոստիկանի համար օպերատիվ տեսանկյունից ուշագրավ կարող է լինել, ապա այդ տեղեկատվությանը պետք է հասանելի լինի քրեական ոստիկանին։

Իսկ ինչպե՞ս եք ընտրելու անձնակազմին, գործող կազմի՞ց են նշանակումները լինելու։

- Քրեական ոստիկանության նոր կառուցվածքում, բացի փոխոստիկանապետից, մնացյալ բոլոր կադրերն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով, որն արդեն հայտարարված է։ Մրցույթի ձևաչափի տեսանկյունից օգտագործել ենք պարեկային ծառայության ընդունելության մոդելը՝ որպես օրինակելի եղանակ։ Այսինքն՝ այս մրցույթին կարող են դիմել ոչ միայն համակարգի գործող ծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք։ Երկու դեպքում էլ դիմումատուները պետք է բավարարեն սահմանված պահանջներին։ Նախնական ստուգողական փուլերն անցնելուց հետո դիմումատուները անցնելու են պարտադիր կրթական խողովակով, այսինքն՝ դիմումատուն կարող է դառնալ քրեական ոստիկան, եթե ՆԳՆ կրթահամալիրում սահմանված ուսումնական գործընթացին մասնակցել և այն հաջողությամբ ավարտել է։ Սա մեր առանցքային մեսիջն է, պատշաճ և որակյալ կրթությունը ծառայողների աշխատանքի անցնելու միակ հնարավորությունն է։

Իսկ ե՞րբ է ձևավորվելու Քրեական ոստիկանությունն արդեն նոր կարգավիճակով։

- Գործընթացն ուղղակիորեն կապված է բաց մրցույթի և դրանից բխող գործողությունների հետ։ Բաց մրցույթը, ինչպես նշեցի, արդեն հայտարարված է։ Հունվարի 3-ից 26-ը դիմումների ընդունելության փուլն է, որին հաջորդելու են ստուգողական գործողությունները։ Ըստ առկա պլանավորման՝ այս տարվա մայիսից կսկսվի բուն կրթական գործընթացը ՆԳՆ կրթահամալիրում, որի ավարտը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Կրթության ավարտին կկատարվեն նշանակումները, և Քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի նոր տրամաբանությամբ, ինչի մասին խոսեցինք։

Ասացիք, որ Քրեական ոստիկանության նոր տեսլականով կառավարման սխեմայում միջնորդ օղակներ չեն լինելու. ի՞նչ է սա նշանակում։

- Խոսքը երկու օղակների մասին է՝ կառավարման շղթայում փոխոստիկանապետ՝ որպես առանձին սուբյեկտ և Երևանի, մարզային մակարդակում առկա վարչություններ։ Օրենսդրական փոփոխություններով Ոստիկանությունում չի լինելու փոխոստիկանապետի առանձին պաշտոն։ Ոստիկանության 4 հենսասյունային ուղղությունների՝ Քրեական, Պարեկային, Համայնքային ոստիկանությունների և Ոստիկանության գվարդիայի ղեկավարները համատեղելու են փոխոստիկանապետերի պաշտոնները։ Ստացվում է, որ հենասյունային ուղղության ղեկավարի և Ոստիկանապետի միջև կառավարման տեսանկյունից այլ օղակ չի լինելու, ինչն ավելի պրակտիկ և պարզ կառավարում է ենթադրելու։

Ինչ վերաբերում է տարածքային գործող կառավարմանը, նշեմ, որ ներկայում Երևանի և մարզերի մակարդակում ունենք Երևան քաղաքի և մարզային վարչությունները, որոնք առանձին կառավարման սխեմա ունեն, ինչը չի ապահովում ոլորտային մասնագիտական և օպերատիվ կառավարումը, ոլորտային դերաբաշխումը։ Քրեական ոստիկանության նոր կառուցվածքի գործարկմամբ Երևան քաղաքի և մարզային վարչությունները կլուծարվեն և փոխարենը կձևավորվեն Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումները՝ ապահովելով ոլորտային ուղղաձիգ կառավարումը։ Ընդ որում՝ նշեմ, որ այսօր այդպիսի կառավարում ունի Պարեկային ծառայությունը, ինչն իրեն արդարացրել է։ Քրեական ոստիկանության գործարկմամբ, բացի հենասյունային այս ուղղությունից, նույն՝ ուղղաձիգ կառավարմանն է անցնելու նաև Համայնքային ոստիկանությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6659 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա