Երևան
12 °C
«Մի մոռացեք, որ Ալիևը նախապատրաստվում է ընտրությունների»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում երեկ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ մոտ ենք խաղաղությանը, բայց Ալիևին լսելով՝ այլ բան է հասկացվում:
«Վերջին հաշվով, եթե ինքն իր հռետորաբանության մեջ փորձում է պատերազմի լեզվով խոսել, մենք էլ, լսելով այդ հռետորաբանությունը, ոչ թե պետք է անտեսենք, այլ ավելի արագ և ավելի որակական ցուցանիշներ արձանագրենք մեր անվտանգային համակարգի բարելավման ուղղությամբ, այն ինչ արվում է պաշտպանական գերատեսչությունում»,- ասել է Քոչարյանը:
Վերջինս նաև նկատել է՝ մեկ շաբաթ առաջ մոտ ենք եղել խաղաղության պայմանագրին, բայց հիմա Ալիևը, հաշվի առնելով իր նախընտրական քարոզարշավի բնույթը, փորձում է նորից ամպագոռգոռ՝ ռազմատենչ հայտարարություններ անել, որը շատ վտանգավոր է.
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք վախերով, այլ՝ հետպատերզմյա մեր նպատակների իրագործմամբ, որը ուղղված պետք է լինի անվտանգության մարմինների ուժեղացմանը: Եկեք չմոռանանք, որ մենք էլ ունեցել ենք հռետորաբանության տարբեր ժամանակաշրջաններ: Մենք մինչև հիմա էլ անընդհատ խոսում ենք «Ծովից ծով» մեր հայրենիքի մասին, դրանք երազանքներ են, բայց ռեալ մենք ունենք մեր հայրենիքը կոնկրետ սահմաններով, և այդ սահմանների անառիկությունը պետք է լուծի այն խնդիրը, որ որևէ մեկը նման հռետորաբանությամբ չփորձի խոսել հարևանների հետ»,- ասել է նա:
Խոսելով զորքերի հետ քաշման մասին՝ Քոչարյանը նկատել է՝ զորքերը այսպես, թե այնպես հետ կքաշվեն, քանի որ երկրագնդի վրա միայն պարոն Ալիևը չի և իրեն շրջապատող միջավայրը չի որոշում, թե ով որտեղ պետք է սահմանգծում անում:
«Ես կարծում եմ, որ երկրագնդի վրա ինքը մենակ չէ, ինքը կարող է այդպիսի ցանկություններ ունենալ, բայց այդ ցանկությունները, որպես կանոն, լուրջ ղեկավարները չեն հնչեցնում: Մեր փոխվարչապետը քննարկում է իրենց փոխվարչապետի հետ այդ հարցի շուրջ, սահմանագծման խնդիրներում երբ կգանք ինչ-որ հանգրվանի, կգտնենք հենման կետը, կխոսենք նաև զորքերի հետ քաշման մասին»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին
Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%
Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն
Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան
Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում
«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է
Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ
Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկվելու դիմումները կընդունվեն մինչև մայիսի 26-ը՝ 14։00-ը
Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում ենք․ շարունակում ենք երկխոսությունը․ Պեսկով
Ամեն ինչով կանգնած ենք մեր պետության կողքին. ձայնով էլ ենք կանգնած․ ՔՊ-ն Գյումրիում է․ տեսանյութ
IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին
Մեծ ցավ եմ ապրում, առաջիկա 5 տարում իմ հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Գյումրին․ վարչապետ․ տեսանյութ
Առաջին անգամ իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր
Մեդվեդևի տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել, ջանալու ենք խորացնել դրանք․ Միրզոյան
Զոհվածի ծնող եմ և հպարտ Ձեզ պես վարչապետ ունենալով, մեր տղեքի արյունը թող իզուր չկորչի․ գյումրեցին՝ Փաշինյանին
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ․ տեսանյութ
Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Խուզարկություններ են իրականացվում Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում․ կան ձերբակալվածներ
Որն է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը․ ՌԴ ԱԳՆ
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված
ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում․ տեսանյութ
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ
Զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ
Մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Նարեկ Կարապետյա՞ն, էդ սպառնո՞ւմ ես․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն
Բարի լույս աշխատավոր ժողովրդին․ ի՞նչ կենեք․ ՔՊ թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում է․ տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մայիսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Ժամը 10:00-11:00-ի հատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
Ժամը 20։00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում սպասում ենք բոլորիդ․ վարչապետ․ տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը Գյումրիում է․ տեսանյութ
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT